Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան


Ինչպես բարելավել տրանսպորտի վիճակը. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ունեն լուծումներ

Հասարակություն

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։ 
Սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քարոզարշավին մասնակցում են 12 քաղաքական ուժեր՝ 8 կուսակցություն ու 4 դաշինք։ Նրանցից յուրաքանչյուրը Երեւան քաղաքի կենսագործունեության եւ կառավարման համակարգի կազմակերպմանն ուղղված գործողությունների ծրագիր է ներկայացրել եւ փորձում է համոզել երեւանցի ընտրողին, որ հենց ինքը կարող է լավագույնս լուծել մայրաքաղաքում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները։

«Արմենպրես»-ի թղթակիցը փորձել է ըստ ոլորտների ներկայացնել քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները՝ առաջինն անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային վիճակի բարելավման հարցին։
Այս խնդիրը, թերեւս, ամենամտահոգիչն է բնակիչների համար, ուստի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում չէին կարող շրջանցել այն։
Այսպես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու ՆաիրաԶոհրաբյանը տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է ներկայիս «խայտառակ գծերը» փոխարինել նորերով եւ առաջիկա տարիների համար ամրագրել ուղեվարձի անփոփոխելիությունը։ Նմանատիպ ծրագրային քաղաքականության որդեգրումը կուսակցությունը բացատրում է հետեւյալ կերպ. նոր տրանսպորտային ցանցի համար գործող ծախսերը պետք է օպտիմալացնել՝ վերացնելով մի կողմից զուգահեռ գործող երթուղիները, մյուս կողմից՝ փոքր ուղեւորատարությամբ տրանսպորտային միջոցները փոխարինել մեծ ուղեւորատարներով՝ հիմքում դնելով նաեւ փոխտեղաշարժի միջոցով նույն վարձաչափով ուղեւորներին իրենց ցանկալի վայր հասցնելը։ ԲՀԿ-ն իրատեսական է համարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը։ Ըստ մասնագետների՝ կայարանի կառուցման աշխատանքները վերսկսելու համար նախնական անհրաժեշտ գումարը 12-15 միլիոն դոլար է կազմում։
«Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանը տրանսպորտային խնդիրների լուծման համար առաջարկում է ստեղծել օպերատորական համակարգ եւ ձեւավորել տրանսպորտի կառավարման նոր մոդել, որը 40 տարի ամբողջ աշխարհում ներդրված է։ Ըստ դաշինքի՝ հասարակական տրանսպորտի օպերատորների բացակայությունը ժամանակակից քաղաքում հավասարազոր է կապի օպերատորների բացակայությանը, եւ մինչեւ հիմա դա չի իրականացվել, որովհետեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ երթուղայինների գծատերեր են ու դեմ են նման գործնական հարցերի լուծմանը։ 
Ըստ «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի՝ իրենք վերոբերյալ խնդրի կարգավորման համար բոլոր առաջարկներից տարբերվող լուծում են առաջարկում։ Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանը հիմնադրելու է բաց բաժնետիրական ընկերություն եւ առաջարկելու է անհատ երեւանցիներին Երեւանի տրանսպորտի համակարգի բաժնետերը դառնալ։
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Երեւանի հանրային տրանսպորտի ցանցի բարեկարգման համար առաջարկում է արդյունավետ շահագործում՝ ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով։ Վերոնշյալ ցանցի վիճակը կարգավորելու համար նախատեսվում է կենտրոնացված եւ միասնական վճարման համակարգ ներդնել, որը կներառի սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավի համար։ Կուսակցությունը նախատեսում է նաեւ ավարտին հասցնել Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները եւ այդ ուղղությամբ եւս երկու կայարան բացել՝ օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի «Երիտասարդական» եւ Արշակունյաց պողոտայի հարեւանությամբ։ Կուսակցությունն առաջարկում է նաեւ տրամվայի շահագործում, ճոպանուղի-ֆունիկուլյորի զարգացում (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն եւ այլ ուղղություններով)։
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանինախընտրական ծրագրի տրանսպորտային բարեփոխումների դրույթներից է Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի ամբողջական պատկանելիությունը մեկ օպերատորի հանձնումը, ընդ որում՝ բաժնեմասերի մեծամասնությունը կամ ամբողջը քաղաքապետարանին պատկանելու պայմանով։ Կուսակցությունը ծրագրում է կառուցել մետրոյի առնվազն մեկ կայարան, կազմակերպել վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումներ, նվազեցնել միկրոավտոբուսների քանակը, ներդնել համատարած wi-fi-ի գաղափարը, որի միջոցով ուղեւորները կկարողանան ծանոթանալ չվացուցակին, աշխատանքի ընդունել բացառապես մասնագետ վարորդների, վերանայել կարմիր գծերին եւ արագաչափերին վերաբերող պայմանագրերը։ 
«
Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյաննառաջնահերթությունը տալիս է էլեկտրատրանսպորտի զարգացմանը, որն իր վրա կվերցնի Երեւանի վերգետնյա ուղեւորափոխադրումների շուրջ 40 տոկոսը։ Ըստ կուսակցության ծրագրի՝ տրոլեյբուսների եւ ավտոբուսների միջոցով վերգետնյա ուղեւորափոխադրումների տեսակարար կշիռը կհասցվի 80 տոկոսի, իսկ միկրոավտոբուսներինը կնվազեցվի մինչեւ 20 տոկոս։ Այս կուսակցությունը եւս խոստանում է տրանսպորտն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սարքավորումներով, սկիզբ դնել մետրոպոլիտենի նոր երկու կայարանների կառուցման նախագծին, ինչպես նաեւ ներդնել էլեկտրոնային միասնական քարտային ուղեւորավարձի համակարգ։
Կուսակցության նախընտրական ծրագրային կետերից է նաեւ մայրաքաղաքում հաշվառված կենսաթոշակառու բնակիչներին ուղեւորավարձի 50 տոկոս զեղչով ապահովելը, հաշմանդամություն ունեցող անձանց ու մինչեւ 12 տարեկան երեխաներին անվճար սպասարկելը, տրանսպորտում տոմսավաճառ էլեկտրոնային սարքերի տեղադրումը։ է։
«Իմ քայլը» դաշինքըորի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, նախանշում է արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները, ուղեւորների հատուկ խմբերի համար կիրառելով զեղչային համակարգ։ Միասնական տոմսային համակարգը ենթադրում է՝ ուղեւորը որոշակի ժամանակահատվածի համար (դիցուք՝ մեկ ժամ, երկու ժամ, մեկ օր, մեկ շաբաթ և այլն) տոմս է գնում եւ հնարավորություն է ստանում այդ ընթացքում օգտվելու հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր տեսակներից նույն տոմսով։ Դաշինքի ծրագրային քաղաքականության մեջ է մտնում նաեւ քաղաքային տրանսպորտի հասանելիությունը առնվազն մինչեւ ժամը 24-ն ապահովելը, մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցելը («Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարեւանությամբ), հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտի մատչելիությունը եւ տարածական կողմնորոշման հնարավորությունն ապահովելը։
Ըստ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի՝ տրանսպորտային ցանցի խնդիրների լուծման ուղի է մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափումը, որն իրականացվելու է շրջանցիկ ճանապարհների կառուցմամբ եւ «խելացի» լուսացույց համակարգի ստեղծմամբ։ ժամանակակից տրանսպորտային համակարգ ստեղծելու նպատակով սպասարկող օպերատորների գործունեության համար ձեւավորվելու է մրցակցային դաշտ, իսկ շարժակազմի համալրումն իրականացվելու է էկոնորմերի պահպանմամբ։ Այս դաշինքի ծրագրում նշվում է նաեւ միասնական տոմսային համակարգ ունենալու, ինչպես նաեւ թոշակառուների, ուսանողների եւ սոցիալական այլ խմբերի համար զեղչային համակարգի ներդրման մասին։
«ՀՅԴ» կուսակցությունըորի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է բեռնաթափել երթեւեկությունը եւ ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ՝ կիրառելով անվտանգ երթեւեկության ժամանակակից մեխանիզմներ, կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ, վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, ինչպես նաեւ Աջափնյակ վարչական շրջանում ավելացնել մետրոյի եւս մեկ կայարան։
«Հայք (հայկազուններ)» կուսակցությունըորի քաղաքապետի թեկնածուն Հրաչիկ Հովսեփյաննէ, տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է շրջանառության մեջ դնել էլեկտրական փոխադրամիջոցներ, արդիականացնել տրոլեյբուսների աշխատանքը, նորացնել փոխադրամիջոցի հավաքակայանը։
«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը տրանսպորտինվերաբերող խնդիրները կարգավորելու համար առանձնացնում է Կենտրոնի որոշ փողոցների ոչ երթեւեկելի դարձնելը, «կարմիր գիծ» հասկացության եւ ապօրինի կայանատեղիներից փող գանձելու երեւույթի վերացումը, լուսային ազդանշանների նոր համակարգի ստեղծումը, որը կօգնի խուսափել խցանումներից եւ այլն։ 
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանըտրանսպորտային ցանցի բարելավման համար առաջարկում է ավելացնել տրոլեյբուսների եւ ավտոբուսների քանակը, վերսկսել Երեւանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը, զարգացնել ժամանակակից պահանջներին համապատասխան ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների եւ հետիոտնի համար նախատեսված անցուղիների կառուցման գործընթացը, ներդնել ավտոճանապարհների շինարարության որակի խստացման եւ վերանորոգման որակի ապահովագրական համակարգ։

Սոնա Մկրտչյան

Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան