Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան

Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ

Ընտրությունների օրը Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով, առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար:

-Պարոն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում, այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք խոսել:

-Ինչպես գիտեք, նախնական ցուցակները հրապարակվել են սեպտեմբերի 3-ին: Ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական, որպեսզի կատարվեն այցելություններ՝ պարզելու ցուցակներում առկա անճշտությունները: Այսօր կարող ենք ասել, որ այս ընթացքում հայտնաբերվել է 614 մահացած անձի վերաբերյալ տվյալ: Սրանք այն տվյալներն են, որ մահվան փաստը գրանցված չի եղել իրավասու մարմնի կողմից: Օրինակ, անձինք մահանում են օտարերկրյա պետությունում, հուղարկավորվում են այնտեղ և համապատասխան մարմինը տեղեկացված չի լինում: Ցուցակում եղել են և՛ նոր, և՛ ավելի վաղ մահացած անձինք: Բոլոր ընտրություններից առաջ այս գործընթացը կատարվում է, և իրականացվում են շտկումներ:

Ի դեպ, այս ընթացքում ունեցել ենք առանձին թեժ գիծ, որով ստացվել է 86 զանգ: Դրանցից վեցը վերաբերվել է մահացած անձանց, եղել են տեխնիկական բնույթի, անճշտության զանգեր: Դրանից բացի, եղել են զանգեր այն մասին, որ քաղաքացին տարիներ շարունակ չի բնակվում այդ հասցեում, սակայն դեռ հաշվառման մեջ է: Ասեմ, որ անձը նոր բնակության վայր տեղափոխվելու դեպքում պարտավոր է տեղեկացնել նոր բնակության վայրի հասցեն: Եթե անձը չի կատարում իր պարտավորությունը, սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն ՝ ներկայացնելով սեփականության վկայականը, որպեսզի այդ անձը հանվի գրանցումից:

Ինչ վերաբերում է այն ընտանիքներին, որոնք երկար տարիներ արտերկրում են բնակվում, ապա ասեմ, որ եթե անձը երկար տարիներ կամ մի քանի ամիս չի գտնվում Հայաստանում, դա հիմք չէ, որ նրա տվյալները հանենք ընտրողների ռեգիստրից:

-Պարոն Բիչախչյան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ի՞նչ կատեգորիայի քաղաքացիներն իրավունք ունենք ընտրելու:

-Այո, տեղական ինքնակառավարման մարմինների ու համապետական ընտրությունները միմյանցից տարբերվում են: Եթե Ազգային ժողովի ընտրություններին կարող է մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացին, անկախ նրանից ունի հաշվառում, թե ոչ, ապա ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել և՛ Հայաստանի, և՛ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք. այդ անձինք պետք է բնակչության պետական ռեգիստրում ունենան հաշվառում: Հայաստանի քաղաքացիներն ընտրությունների օրվա դրությամբ առնվազն վեց ամսվա հաշվառում պետք է ունենան, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք առնվազն մեկ տարվա հաշվառում պետք է ունենան: Նշեմ, որ Հայաստանի քաղաքացիների համար երկու բացառություն կա: Եթե անձը վեց ամսից պակաս հաշվառում ունի, սակայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ է վերահաշվառվել տվյալ համայնքում, ապա նա ընդգրկվում է ընտրողների ցուցակում: Նույնը վերաբերում է նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո բնակության վայր վերադարձածներին:

-Սովորաբար ընտրություններին խոսվում է այն մասին, որ նույն քաղաքացին կարող է ընդգրկված լինել մեկից ավելի ընտրատեղամասերի ցուցակներում: Ի՞նչ մեխանիզմներ կան նման դեպքերը բացառելու համար: 

-Ես 2012 թվականից ներգրավված եմ եղել այս պրոցեսների մեջ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դրանք ուղղակի խոսակցություններ են: Ընտրություների ժամանակ ընտրացուցակները տեղադրվում են ԿԸՀ-ի և ՀՀ ոստիկանոթյան կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ցանկացած քաղաքացի կարող է դրանք ներբեռնել և ուսումնասիրություններ կատարել, համեմատել:

Այո, կարող են լինել անձինք, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթվերը համընկնում են: Այս պահին մենք ինքներս ենք 30 անձի անուն դուրս բերել, որոնց անհատական տվյալները կրկնվում են:

Այս անգամ նորություն էր այն, որ մենք հրապարակեցինք այն հասցեները, որոնցում, ասենք, մեկ հասցեում, հաշվառված են 240 անձ: Պատճառն այն է, որ այդ հատվածը մեկ հասցե է, սակայն այդ տարածքում մի քանի տներ են կառուցած, իսկ բնակիչները չունեն սեփականության առանձին վկայականներ:

-Պարոն Բիչախչյան, ինչպիսի՞ անձնագրով քվեարկությանը ներկայանալու դեպքում քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ:

-Այդպիսի բան չկա, Ընտրական օրենսգրքով սահմանվել է դրույթ, ըստ որի, անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձը կարող է մասնակցել քվեարկությանը: Ասեմ, որ, երբ անձն ընդամենն ունի մեկ փաստաթուղթ և որն անվավեր է, ապա նա կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե ունի փաստաթուղթ, օրինակ, նույնականացման քարտ, և անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, ապա այդ անձնագրով քվեարկության գնալու պարագայում, սարքավորումը զգուշացնում է, որ քաղաքացին ունի վավեր փաստաթուղթ: Այդ դեպքում պահանջվելու է վավեր փաստաթուղթը: Դրանից բացի, բնականաբար, փաստաթուղթը պետք է հնարավորություն տա անձի նույնականացումն ապահովելու համար: Եթե, ասենք, փաստաթուղթը վնասված է, օրինակ, ինչ-ինչ պատճառներով նկարը բացակայում է, ապա դա չի համարվի պատշաճ փաստաթուղթ:

-Ընտրությունների օրը ի՞նչ ռեժիմով եք աշխատելու և ե՞րբ կհրապարակվեն վերջնական ցուցակները:

-Ընտրություններին աշխատելու ենք ամբողջ ռեժիմով, առավոտյան 08:00-ից  մինչև ուշ երեկո: Լինելու են բոլոր հնարավորությունները հարցերին օպերատիվ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է ընտրողների վերջնական ցուցակին, ապա այն կհրապարակվի սեպտեմբերի 19 -ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Սեպտեմբերի 20-ին կտրամադրենք ընտրատեղամասերի նախագահներին, սեպտեմբերի 21-ին արդեն ցուցակները փակցված կլինեն ընտրատեղամասերում:

Աննա Գզիրյան

 

«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան