Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն այցելել են ԵՊԲՀ

Հասարակություն

Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորել են, ամերիկահայ անվանի բժիշկ,  ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, այցը համալսարան մեկնարկել է  խորհրդանշական խմբակային լուսանկարով ուսանողների հետ, այնուհետև հյուրերը ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, ծանթացան նորաբաց կառույցի հնարավորություններին:

Մեր անվանի հայրենակիցը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, հետևել սովորողների դասապրոցեսին: Այնուհետև ռեկտորատի դահլիճում, ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Էրիկ Էսրաիլյանին և Ջին Բլոքին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ բուհի համար մեծ պատիվ է հյուրընկալել  ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչներին, որտեղ ինքն անձամբ նախորդ տարի Էրիկ Էսրաիլյանի աջակցությամբ առիթ է ունեցել լինելու: Բուհի ղեկավարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, նաև հետագա համագործակցության հնարավորությունների քննարկումը:

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը հյուրերին ներկայացրել է զեկույց, որը համառոտ պատմում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմության, ներկա և ապագա ծրագրերի, գործունեության, իրականացվող աշխատանքների մասին:

Էրիկ Էսրաիլյանը ընդգծել է, որ տպավորված է ԵՊԲՀ-ի ընդունելությամբ և իր համար, թե´ որպես հայ և թե´ որպես բժիշկ պատիվ է ներկա գտնվել այս համալսարանում: Գործընկերոջ հետ նրանց այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը այդ թվում կրթական ոլորտում, ինչպես նաև կիսվել  նոր գաղափարներով ու նախաձեռնություններով:

Մեր հայրենակիցը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը տնօրենների կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016 թվականին: Մի շարք կազմակերպությունների վարչության անդամ է, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայի բժշկական վարչության:  Ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին Էրիկ Էսրաիլյանին:

«Ինձ երբեմն հարցնում են` ինչպես է ինձ հաջողվել անել այս կամ այն բանը, չէ որ բժիշկ եմ, ինչին ես պատասխանում եմ, որովհետև ես բժիշկ եմ»,- մասնագիտության վերաբերյալ հարցերից մեկին ի պատասխան նշել է մասնագետը:

Խոսելով բժշկի մասնագիտության մասին, նա շեշտել է, որ բժիշկ լինելը առավելություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ թե մտածել միայն որևէ պաշտոն ձեռք բերելու մասին, այլև առաջին հերթին հնարավորություն է ծառայելու մարդկանց:

Հարցին՝ արդյոք կապ ուներ նրա բժիշկ դառնալու հանգամանքն այն փաստի հետ, որ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ևս բժիշկ էր, նա նշել է, որ միշտ է ցանկացել բժիշկ դառնալ: Նրա խոսքով` սա այն մասնագիտությունն է, որն օգնում է մարդկանց, իսկ դա այն էր, ինչը ցանկացել է թե' ինքը, թե' իր` արմատներով պատմական Հայաստանից ընտանիքը:

Իր տպավորություններով կիսվել է նաև ակադեմիկոս Ջին Բլոքը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորի խոսքով՝ իրենց համալսարանում սովորում են բազմաթիվ հայազգի ուսանողներ և իր համար շատ հետաքրքիր  է և հաճելի այսօր այցելել իր ուսանողների հայրենիք:

Բուհի վարչական մասնաշենքում կայացած հանդիպումից հետո հյուրերն այցելել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք ծանոթացել են կարևոր սոցիալական նշանակության այս կենտրոնի ստեղծման պատմությանը,  շփվել տղաների հետ:

Էրիկ Էսրաիլյանի  և Ջին Բլոքի եռօրյա այցը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով է: Եռօրյա այցի ընթացքում հյուրերը  կայցելեն տարբեր կրթական հաստատություններ, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմին