Երևան, 22.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը


«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ է հանրահռչակելու Վարդապետի արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում

Մշակույթ

Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնը Վարդապետի ժառանգության միջոցով հանրահռչակելու է հայ երաժշտական մշակույթը Եվրոպայում: Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի մանրամասները ներկայացրին կազմակերպիչները:

«Դեռ 2014-ին ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ հիմնվեց «Կոմիտաս» փառատոնը: 2015-ից ի վեր այս փառատոնը կազմակերպչական և առհասարակ հիմնական փառատոնային ձևաչափով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացավ հարությանը: Եվ այս երեք տարի ընթացքում մեր փառատոնը զարգացավ՝ ունենալով գիտական բաղադրիչ, միջազգայնացավ, բացի երևանյան միջոցառումներից անցկացվեցին նաև մարզային միջոցառումներ: Այս տարի նաև մեր բարեկամ Ֆրանսիայի հետ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և համալսարանային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպեցինք մեծ գիտաժողով Փարիզի Սորբոն համալսարանում և մեկ համերգ»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Նավոյանը:

Փառատոնի բացումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով: Համերգային մասում ներկայացված են չորս երկիր: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից  Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝  նաև հայ կոմպոզիտորների: Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովում ներգրավված է  6 երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Նրանք մեկ հակի տակ են հավաքվելու՝ տարբեր հարցերի քննարկման համար:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից:  Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ գիտաժողով-փառատոնը կարևորագույն նշանակություն ունի ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ երաժշտասերների համար: «Կոմիտաս վարդապետն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ երաժշտության պատմության մեջ։ Կոմիտասի 150-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևորագույն իրադարձությունների 2018-2019թթ օրացույցում: Վստահ եմ, որ գիտաժողովը կծառայի իր նպատակին և հիմք կհանդիսանա համագործակցության համար, կարևորագույն պլատֆորմ կհանդիսանա միջմշակութային երկխոսության համար»,-ասաց նախարարն ու մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով  խորհրդական Ալեքս Բորտոլանի փաստմամբ՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև համագործակցությունը ապացույցն է Ֆրանսիայի՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած համակրանքի: «Կոմիտասը խորհրդանշում է մեր երկու երկրների միջև եղած հարաբերութունների ողջ խորությունը: Այս ժողովրդի հանճարն իր ժողովրդի տանջանքներից սարսափահար հայտնվել էր Ֆրանսիայում,և  Ֆրանսիան ամեն ինչ արել է վերջինիս ապաստան տալու և օգնելու համար որպեսզի վերագտնի իրեն»,-նշեց նա ու հավելեց՝ բնական է, որ այս համատեքստում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից իրականացված ծրագրերը պետք է հյուրընկալվեին Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց՝ այն սկսել են  սոսկ կոմիտասյան ստեղծագործությունների մատուցմամբ, հետագայում այն ընդլայնել է իր ծրագրային շրջանակները:  Նրա կարծիքով՝ Կոմիտասի հետևից քայլում է մեր ողջ կոմպոզիտորական արվեստը: «Կոմիտասն այն մեծ կամուրջն էր, որի միջոցով կարողացանք շփվել Եվրոպայի հետ, ապա այդ ժամանակի Եվրոպան ևս պետք է ներկայացված լինի այս փառատոնի շրջանակներում: Վերջապես, ներկայացվելու է նաև ժամանակակից արվեստ, որը չափազանց տեղին է Կոմիտասի դեպքում, քանի որ Կոմիտասն իր ժամանակի առաջադեմներից էր»,-նկատեց Նավոյանը:

Փարիզի գիտաժողովում ներկայացվելու հայ ավանդական երաժշտությունը՝ իր հիմնական ճյուղերով, նաև աշխարհի մշակույթի ցանկացած դրսևորում: Նավոյանը օրինաչափ համարեց, որ Կոմիտասի 150-ամյա հոբելյանը սկսում են Ֆրանսիայից՝ Կոմիտասին շատ հարազատ մշակութային միջավայրից:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն այս գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ համարեց եվրոպացիների կողմից մեր արվեստը բարձր գնահատելու համար: Նա ցավով նկատեց, որ թեև Կոմիտասը բարձրագույն արժեք է, սակայն մեր գրաբարի նման աստիճանաբար հեռանում է մեզանից: Սակայն այս գիտաժողովը համարեց խոշոր առիթ, որ մեկ անգամ ևս հպարտանալու առիթ ունենանք:

Միջազգային գիտաժողով- փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին ժամը 16-00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:

Իշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՈւժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանԱյսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանՀաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան Մայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումԱնկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ ՄխիթարյանՎերջին դաս, նոր փուլ կյանքում․ ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք ունենալ հունիսի 7-ից հետո․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ անհետացավ Արարատը․ «Ուժեղ Հայաստան»«Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով Ես միշտ եղել եմ Հայաստանի կողքին․ Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանի էմոցիոնալ ողջույնը Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչներինԵրևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՍովորիր խաղալով․ ֆինանսական գրագիտության խաղերի շարք Idram-ի, IDBank-ի և «Նովոստի-Արմենիա»-ի հետՄեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է․ Սամվել ԿարապետյանՓորձելու են զենքերով ժողովրդին մոլորեցնել. Էդմոն Մարուքյանի և Փաշոյանի փոդքասթը՝ ՍարդարապատումԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԸնդիմությունը հաղթելու է իշխանությանը․ ԿարապետյանԹող Ալիևի անունով երդվի, որ ինքը երաշխավորում է ադրբեջանցիների՝ Հայաստանում չհայտնվելը․ ԿարապետյանԺամկետային ծառայությունը դարձնելու ենք մեկ տարի․Սամվել ԿարապետյանՆա փոքրիկ ստախոս է․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Մալաթիա-Սեբաստիայում․ ուղիղ Ափսոս են էս երեխեքը, որ ձեր նմանների ձեռքի տակ են մեծանում․ Աննա ԿոստանյանԳազի գնի խոստումներ ու տնտեսության խեղդումը․ հերթական հակասությունը իշխանության կողմից․ Հրայր ԿամենդատյանԱյսօր վերջին զանգ է, և մեր շրջանավարտներին շնորհավորելու ամենալավ ձևը մեր ապրելու ոճն է. Մհեր ԱվետիսյանՇնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Շնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. Նաիրի Սարգսյան Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Մասնակցի՛ր և քվեարկի՛ր, որ Հայաստանը լինի ուժեղ Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. ՄարուքյանԱրևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ միավորվե՛նք, հզորանա՛նք և արարե՛նք Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբՀՃԿ ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումը