Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը
ՀասարակությունՈւկրաինայի տարբեր քաղաքներում հայկական համայնքների ներկայացուցիչները մեծ շուքով նշել են Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակը:
Ւնչպես հաղորդում է analitikaua.net կայքը, Կիևում հայկական համայնքի МОКАО երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվել են ՀՀ անկախության 27-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներ:
Կիևում անցկացվել է KiеvArmFest-2018 փառատոնը, որի շրջանակներում տեղի է ունեցել համերգ, կինոցուցադրություն, հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, վոկալի, պարի, նկարչության վարպետության դասեր:
ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Դնեպրում, Օդեսայում, Զապորոժում: