«Անհամբերությամբ սպասում եմ». Կանադայի վարչապետն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը
ՀասարակությունԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.
«Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»: