Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ» Առասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ» Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ» Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»

Ճարտարապետության նոր լեզվամտածողություն ստեղծողը. բացվեց Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ռաֆայել Իսրայելյանի թոռան՝ ճարտարապետ Արամ Ղանալանյանի խոսքով՝ ցուցահանդեսը եզակի է նրանով,որ հիմնական նմուշները չեն ցուցադրվել անկախության տարիներից ի վեր. «Ներկայացված են ինչպես կառուցված աշխատանքներ, նաև տարբերակներ,որոնք չեն իրականացվել,այնպես էլ մրցութային նախագծեր, որոնց մասնակցել է Իսրայելյանը: Դրանք  շատ հետաքրքիր են և ուսանելի: Ցուցադրված են  նաև Իսրայելյանի քաղաքաշինական տեսլականից որոշակի նախագծեր: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես էր Իսրայելյանը տեսնում Երևան քաղաքը, քաղաքի կառուցապատումը, երբ Երևանը  ամբողջապես կառուցապատված չէր, ինչպես հիմա է: Ցուցադրված են հասարակական, բնակելի, արդյունաբերական շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանը ողջույնի խոսքը սկսեց թանգարանի անձնակազմին ուղղված շնորհավորանքով և ապա  խոսեց Իսրայելյանի կատարած աշխատանքների յուրահատկության մասին. «Ռաֆայել Իսրայելյանը կարողացել է ստեղծել և հայտնաբերել մի նոր լեզու, մի նոր լեզվամտածողություն, որը, իրապես միահյուսված է այն գաղափարաբանական ձևաչափի հետ, որը ծանոթ է որպես սոցռեալիզմ՝ազգային ձևով,սոցիալիստական բովանդակությամբ»:

Արևշատյանը հավելեց, որ այդ լեզվամտածողությունը որոշ ժամանակ անց ստացավ ավելի հղկված արտիկուլացում, հոդավորում արդեն 60-ականների շրջանում, որը ազդեցություն է գործում ոչ միայն ճարտարապետական միջավայրի վրա, այլև  կարողանում է փոխել մշակութային հարացույցը: «Բազմաթիվ ճարտարապետներ կային, որոնք 1968 թվականին Սարդարապատի հուշահամալիրի բացումից հետո պարզապես վերանայեցին նախկինում իրենց կողմից նախագծված շենքերը, կառույցները: Եվ Իսրայելյանի  ազդեցությունը ոչ միայն հայկական ճարտարապետության վրա եղավ»,- ընդգծեց Ռուբեն Արևշատյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով՝  ցուցահանդեսը նրանով է յուրահատուկ, որ ներկայացված են ստեղծագործություններն ու նրանց  տարբերակները, մի շարք  չիրականացված նախագծեր: «Հայկական ժամանակակից ՝ հատկապես 20-րդ  դարի ճարտարապետության շատ խոշոր դեմքերի մեջ հատուկ տեղ են գրավում երկու անձնավորություն՝ Ալ.Թամանյանը ,որը ստեղծեց ժամանակակից ճարտարապետության լեզուն և Ռաֆայել Իսրայելյանը , որն, իր տեսակի մեջ եզակի լինելով՝ ստեղծեց ազգային ճարտարապետության կերպարը՝ ժողովրդին շատ մոտ և ազգային»:

Ամեն կառույց ուներ իր փիլիսոփայությունը ,ազգային մտածելակերպին համահունչ էր և ուներ հատուկ ճարտարապետական ձևեր,որն էլ հետագայում ունեցավ բազմաթիվ հետնորդներ: Նրա ստեղծագործությունները բազմաժանր էին  և բազմաշերտ:

Իսրայելյանը կարևորում էր ճարտարապետական ձևերի  մտերմությունը և բնությունից բխումը, որը միջնադարյան ճարտարապետության կարևոր սկզբունքներից էր, և Իսրայելյանը  փայլուն կերպով և նորովի դա արտահայտեց:

 Մենք տեսնում ենք նկարված գինու կարասները,խաղողը,նուռը,ինչպես են բնության տարրերը միահյուսվում կառույցի մեջ :Նա ոչ թե կրկնում էր միջնադարյան ձևը,այլ վերաիմաստավորում էր այն»,-ասաց Տեր-Մինասյանը:

Ներկայացված ստեղծագործությունների շարքում էին՝«Վերածնունդ»  հուշահամալիրը՝ նվիրված Բաշ-Ապարանի հերոսամարտին, Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մրցութային նախագիծը, «Զանգաշտարակ»-ը, «Թևավոր ցուլեր»-ը և այլ աշխատանքներ:

 

 

Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՍպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԺամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծ