Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Փողոցներում կուտակված աղբը մաքրելը մեկ օրվա գործ է, բայց հիվանդացած արժեհամակարգը բուժելը երկարատև գործընթաց է»

Հարցազրույց

«Հայք (Հայկազունիներ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանին զարմացրել է այն փաստը, որ անգամ այն համայնքներից, որտեղից իրենք քվեներ էին սպասում, չկարողացան ստանալ: Թեկնածուի դիտարկմամբ, չի բացառվում, որ անգամ իրենց համակիրներից կարող է ընտրություններին մասնակցած չլինեն: 

«Մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն էր խնդիրը, որ այդքան քիչ մասնակցություն եղավ այն ընտրատարածքներից, որտեղից մենք բավականին շատ ձայներ էինք ակնկալում: Խոսքը հիմնականում Արաբկիր, Ավան և Նորք–Մարաշ վարչական շրջանների մասին է»,– ասաց Գևորգ Հովսեփյանը:

Orer.am-ի լրագրողի հետ զրույցում նա նշեց նաև, որ չնայած ստացած ձայներն այնքան էլ իրենց չի գոհացրել, բայց փոխարենը իրենց համակիրների բանակն է մեծացել: Շատացել են զանգերը, ովքեր գոհունակություն են հայտնում ազգային արժեքների ու ընդհանրապես արժեհամակարգի վերականգնմանն ուղղված իրենց հայտարարություններին ու կոչերին:

«Պատկերացրեք, որ մարդիկ հուզվել են, որ մենք կարողացել ենք այն հարցերի մասին խոսել, ինչի մասին ոչ մի քաղաքական ուժ չի խոսում: Զանգահարողներից մեկն այնքան հուզված էր, որ նույնիսկ լաց էր լինում: Այսինքն, մարդիկ խեղված արժեհամակարգը վերականգնելու պահանջ ունեն, և զանգերը դրա մասին են խոսում»,– ասաց Գ. Հովսեփյանը:

Նա համոզված է, որ քարոզարշավի ընթացքում բարձրացված հարցերը՝ աղբահանություն, քաղաքային տրանսպորտ և այլն, ավելի հեշտ է լուծելը, բայց կորցրած արժեհամակարգը վերականգնելու համար տարիների, եթե չասենք սերունդների համառ աշխատանք է հարկավոր: 

«Փողոցներում կուտակված աղբը մաքրելը մեկ օրվա գործ է, բայց հիվանդացած արժեհամակարգը բուժելը երկարատև գործընթաց է: Կարևորն այն է, որ մեզ հաջողվեց հասարակության ուշադրությունը հրավիրել մեր կողմից բարձրացված հարցերի վրա, որը հետագայում ավելի ցայտուն կերպով կարտահայտվի սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Ես հույս ունեմ, որ այդ ժամանակ ոչ թե աղբամանների մասին կխոսեն, այլ իրենց գաղափարախոսության, և արդեն ավելի ցայտուն կդառնան կուսակցությունների կողմից առաջարկվող արժեհամակարգային դրույթները: Իրականում, մեր ուզածն այն է, որ բոլոր կուսակցություններն, ի թիվս այլ հարցերի, խոսեն նաև մեր կորցրածի ու այն վերականգնելու մասին, խոսեն այն կեղծ արժեքների դեմ, որ ներկայում կա, խոսեն մեր արժեհամակարգի արմատավորման մասին»,– ասաց Գ. Հովսեփյանը: 

Նա համոզված է, որ կուսակցությունները, որոնք իրենց ազգային են համարում, իր նշած ճանապարհով կգնան: Ի դեպ, քաղաքական պայքարի ժամանակ Գ.Հովսեփյանը ոչ թե իրենց ձայներն ավելացնելու կամ քաղաքական այլևայլ հնարքներ բանեցնելու միջոցով սեփական ռեյտինգը բարձրացնելու մասին է մտածում, այլ ավելի շատ օրախնդիր դարձած ազգայնականության հարցը բարձրացնելու մասին: 

«Մենք գիտեինք, որ մեզ ո՛չ օլիգարխներն են ձայն տալու, ո՛չ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ո՛չ էլ աղանդավորները: Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերի մասին չպետք է խոսել: Ընդհակառակը, անկախ ամեն ինչից, դրանք հարցեր են, որոնց մասին պետք է խոսվի ու բարձրաձայնվի: Եվ այն կուսակցություններն ու միավորումները, որոնք հավակնում են խորհրդարանական մանդատ ստանալ, բայց վախենում են իմ նշած համայնքների ներկայացուցիչների ձայները կորցնելուց, բոլորը պետք է նրանց մերժեն: Չի կարելի օտարածին երևույթների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու գնով երկիր պահել: Այն կառույցները, որոնք չեն վախենում այդ ձայները կորցնելուց և պատրաստ են անգամ ձայներ կորցնելու գնով չլռել և իրենց դիրքորոշումը հայտնել, մենք բոլոր այդ ուժերի հետ պատրաստ են համագործակցել: Ինչ վերաբերում է ազգին ու ազգային արժեքներին, դա որևէ հաշվարկի չի կարող ենթարկվել: Մարդիկ իրենց ազգի ու հայրենիքի համար իրենց ամենաթանկ բանը՝ կյանքն են զոհաբերում:

Եվ եթե կան մարդիկ կամ կուսակցություններ, որոնք նույնիսկ իրենց քվեները չեն ուզում զոհաբերել, նման մարդկանց հետ մենք չենք կարող ճանապարհ գնալ»,– ասաց Գ. Հովսեփյանը:

Խոսելով միջազգային կառույցների առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին՝ նա նշեց, որ եթե ազգային արժեհամակարգը վերականգնելու պահանջը դառնա հասարակության սեփականությունը, այդ ժամանակ որևէ կոնվենցիա էլ չի կարողանա Հայաստանին որևէ բան «ստիպել»:

«Հարկավոր է մարդկանց բացատրել, թե ինչպես են կեղծ և օտար արժեքներ սերմանելով՝ ազգային արժեքները թալանում: Կարևոր է, որ ժողովրդի մոտ սեփական ազգային արժեհամակարգը պահպանելու ներքին պահանջ ձևավորվի: Եթե մարդիկ հասկանան, որ երկիրը փչացնողները դրսի կապիտալից սնվող տարբեր կառույցներն են և դրանք պետք է դուրս մղվեն Հայաստանից, պայքարն ավելի արդյունավետ կլինի: Հենց դա պետք է մարդկանց բացատրել և երբեք չպետք է վախենալ ոչինչից»,– ասաց Գ. Հովսեփյանը: 

Արմինե Գրիգորյան

Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆ