Արթուր Գևորգյանը ինչքան էլ ջղաձիգ շարժումներ անի այլևս չի կարող փոխել առկա իրողությունը
ՀասարակությունՄիսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բռնցքամարտի աշխարհում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Իսկ այդ լարվածությունը առավել քան հստակ երևում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի մոտ: Երեկ Արթուր Գևորգյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ փորձում էր ներկաներին համոզել, որ բռնցքամարտի ֆեդերացիայում ամեն ինչ կարգին է: Սակայն դա նրա մոտ, մեղմ ասած, այդպես էլ չհաջողվեց և նրա նյարդային պոռթկումները օգուտ չտվեցին: Արթուր Գևորգյանի լարվածության պատճառներից մեկը նաև այն է, որ բռնցքամարտի ֆեդերացիայում առկա դժգոհություններին հետ մեկտեղ ԱՒԲԱ-ի կողմից բռնցքամարտի ֆեդերացիան դեռևս չի հաստատվել:
Եվ այդ չհաստատվելը շատ նորմալ է քանզի բռնցքամարտի ֆեդերացիայում բավականին շատ խնդիրներ կան և դժգոհությունները այն աստիճանի են հասել, որ ստեղծվել է նոր բռնցքամարտի ֆեդերացիա: Ընդամենը այս մեկ նախադասությամբ կարելի է ամեն ինչ ասել բռնցքամարտի ֆեդերացիայի մասին՝ Արթուր Գևորգյանի նախագահությամբ: Եվ հիմա Արթուր Գևորգյանը ինչքան էլ ջղաձիգ շարժումներ անի այլևս չի կարող փոխել առկա իրողությունը: Նա պետք է փորձեր փոփոխություններ անել դրանից առաջ, որ իրավիճակը այս աստիճան չսրվեր և բռնցքամարտի նոր ֆեդերացիա չստեղծվեր:
Իսկ այժմ սպասվում է բազմաթիվ մարզիչների ու մարզիկների ինքնակամ տեղափոխումը դեպի նոր ֆեդերացիա, քանի որ հին ֆեդերացիայում շատերը մինչև կոկորդը կուշտ են Արթուր Գևորգյանի նախագահությունից: