Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում է. ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում է, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»:
Նիկոլ Փաշինյանը Դուշանբե է ուղևորվել Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին: