Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Երեքի դարաշրջանը պետք է ավարտված համարել»

Հարցազրույց

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն օրինական ճանապարհով: Եվ եթե օրենքը թույլ չտա կամ խորհրդարանական ուժերը համաձայնության չգան, ապա պետք չէ առանձնապես շտապել: 

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կա՛մ պետք է սահմանադրական փոփոխություն իրականացնել, կա՛մ, եթե անհրաժեշտ լինի, անգամ հանրաքվե անցկացնել: Ես կարծում եմ, որ բոլորն են շահագրգռված, որ այդ գործընթացը բնականոն ձևով զարգանա, ուստի կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պետք է ավելի ուշ տեղի ունենան: Դա քաղաքական ուժերին հնարավորություն կտա ներկա իրավիճակը վերլուծել և պատշաճ պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հակառակ դեպքում մենք կունենանք մոտավորապես նույն պատկերը, ինչը ունեցանք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչն այն համոզման է, որ անցած ընտրությունների ժամանակ մարդիկ ոչ թե ընտրում էին ծրագիրը կամ անհատին, այլ ամեն ինչ արեցին՝ հին ուժից ազատվելու և նոր ուժին հաստատվելու հնարավորություն տալու համար: Դեմկուսի ղեկավարի կարծիքով, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ կրկին գործի էյֆորիայի գործոնը, ապա այն կվտանգի ընդհանուր քաղաքական համակարգը:

«Եթե ապագա խորհրդարանում չլինի կառուցողական լուրջ ընդդիմություն, ապա մենք կգնանք բոլորովին այլ ճանապարհով: Եվ որքան բարձր գիտակցություն, զսպվածության բարձր մակարդակ ունենա այդ ուժը, որքան էլ մեծ լինի սեփական անձի նկատմամբ ինքնաքննադատական մոտեցումը, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Կարևոր է, որ Հայաստանի քայլերը և քաղաքական համակարգը հասկանալի լինեն նաև արտաքին աշխարհի ներկայացուցիչների համար: Դրանից է կախված, թե որքանով այն կայուն կլինի: Եվ, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե քաղաքական մենաշնորհի պարագայում ինչպիսի արդյունք կարող է արձանագրվել, ուստի նույն ճանապարհով գնալը նույնն է, թե նույն փոսի առջև կանգնելը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Այդ ամենից խուսափելու միակ ճանապարհը կուսակցության առաջնորդը տեսնում է ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ, որն ամենից շատ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պետք: Հակառակ դեպքում որքան էլ մեծ լինի ցանկությունը, մեկ է, նա չի կարողանալու պատշաճ վերահսկել իր բոլոր կուսակիցների գործողությունները: Ա. Սարգսյանը ներքին վտանգներից բացի մատնանշեց նաև արտաքին վտանգները, որոնք արդեն երկար ժամանակ է՝ կախված են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գլխին: Խոսքն Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքների մասին է, որը, կարծես թե, գնալով մեծանում է: 

«Ադրբեջանը ատամները սրած սպասում է, որ հարմար պահի հարձակվի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Եվ այս պարագայում փորձության մատնել մեր սկզբունքներն ու լուրջ հարաբերությունները մեր դաշնակից երկրի հետ, ես կարծում եմ շատ վտանգավոր է: Այդ մասին մեզ պետք է հուշի նաև ՌԴ նախագահի այցը Բաքու: Ու եթե պետք է մի կողմից ասենք, որ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ են, բայց փաստացի դա այդպես չլինի, ապա դա, իրոք, կարող է մեզ բավականին վտանգավոր իրավիճակի առջև կանգնեցնել»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ուժեղ ընդդիմություն ունենալու հանգամանքը կարևորելով՝ հետաքրքիր էր, թե կուսակցության առաջնորդն այդ դերում ո՞ւմ է տեսնում: Արդյո՞ք նկատի ունի, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, ով այս օրերին արդեն իսկ հայտարարել է, որ վերադարձել է ակտիվ քաղաքական դաշտ: 

«Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում: Մենք կարծում ենք, որ այդ երեք անձանց դարաշրջանը պետք է ավարտված համարել: Ես հիմա չեմ ուզում նրանց գործունեությանը գնահատական տալ: Դա կանենք, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Երբ ես ասում եմ քաղաքական ուժերի վերադասավորում, ես նկատի չունեմ որևէ նախկին նախագահի վերադարձ: Խոսքը գաղափարական հենքի վրա ձևավորվելիք միավորների մասին է, ինչի փորձը մենք արդեն ունենք: Եվ քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ համոզվեցինք, որ, կարծես թե, ազատվել ենք տարաբնույթ ճնշումներից և այն մթնոլորտից, որը թույլ չէր տալիս կուսակցություններին ազատ մրցակցել, ուստի հիմա կարող ենք ավելի արդյունավետ քայլեր իրականացնել»,ասաց Ա. Սարգսյանը:

Դեմկուսի առաջնորդը նշեց, որ այսօր նաև չորրորդ հանրապետություն ձևավորելու խնդիր կա: Եվ իրենք, լինելով սոցիալական արդարություն հաստատելու սկզբունքի կողմնակիցներ, կարծում են, որ հարկավոր է այդ հիմքերն ամուր, գրագետ դնել և կառուցել այն կարևորագույն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են նորմալ երկիր կառուցելու համար: Այդ դեպքում մենք կունենանք գաղափարական մրցակցություն, ոչ թե բոլորը նույն բանը կասեն, բայց արդյունքում ոչինչ էլ չեն անի: 

Արմինե Գրիգորյան

Պատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում