Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


Ամուլսարում միջազգային փորձաքննության արդյունքների հնարավոր սցենարները

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Ամուլսարի շահագործման հարցը կհանգուցալուծվի միջազգային փորձագիտական եզրակացության արդյունքներով պայմանավորված: Վարչապետ Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, ամրագրում է, որ փորձագիտական եզրակացության հրապարակումից հետո առկա անորոշ վիճակը վերջնական հանգուցալուծում է ստանալու և շահագրգիռ կողմերը պետք է պատրաստ լինեն ընդունել արդյունքները: Այլ կերպ ասած՝ «նեղացողներ չպետք է լինեն»: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ և հայտնել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. «Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը»: 

Միջազգային փորձագիտական եզրակացությունը կարող է ունենալ երեք սցենար: Շահագործման դրական եզրակացության պարագայում ինչպես նշել է վարչապետը՝ «հնարավորություն կստեղծվի, որ հանքը շահագործվի»: Այս հայտարարության ենթատեքստում հասկացվում է հանք տանող ճանապարհներն ազատելը և կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը: Եվ եթե բնապահպան - ակտիվիստները հաշվի չնստեն նաև միջազգային դրական եզրակացության հետ, ապա այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմինների օգնությանը՝ «Լիդիան Արմենիայի» աշխատանքին խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար: 

Երկրորդ սցենարը փորձագիտական բացասական եզրակացությունն է: Այս դեպքում Հայաստանին ու մասնավորապես՝ իշխանություններին սպասվում են բարդ և դժվարություններով լի զարգացումներ: Վարչապետի դիրքորոշման համաձայն՝ այս դեպքում հանքի շահագործումը կարգելվի, «Ամուլսարի» ծրագիրը կկասեցվի, մեծ հավանականությամբ՝ «Լիդիան» ընկերությունը դատական գործընթաց կսկսի Հայաստանի դեմ՝ պահանջելով մեծ ծավալի փոխհատուցումներ, զգալի հարված կհասցվի Հայաստանի միջազգային գործարար համբավին՝ որպես ոչ վստահելի գործընկեր, զգալիորեն կկրճատվեն օտարերկրյա ներդրումները (ինչպես և ակնարկել էր ԱՄՆ դեսպանը), շոշափելիորեն կնվազի տնտեսական աճի մակարդակը և այլն: Մյուս կողմից, եթե ընդունենք, որ միջազգային փորձագիտական եզրակացությունն անաչառ և օբյեկտիվ է, ապա հանքի շահագործման դադարեցմամբ կկանխվի Ջերմուկի և Սևանի ջրային պաշարների աղտոտումը: 

Երրորդ՝ ամենահավանական սցենարը կարող է լինել այն, որ միջազգային մոնիթորինգը հանքի շահագործման գործընթացում կարձանագրի որոշ ռիսկեր և շահագործման դրական եզրակացություն կտա միայն այդ ռիսկերի վերացման պարագայում: Այս դեպքում «Լիդիան Արմենիան», ամենայն հավանականությամբ, կհամաձայնի հավելյալ որոշ ծախսեր անել ռիսկերը վերացնելու ուղղությամբ, և վերջնական հաշվով հանքը կշահագործվի: Այս սցենարի դեպքում, երբ պոտենցիալ ռիսկերը վերացվեն, հնարավոր է՝ բնապահպանները կամովին բացեն հանք տանող ճանապարհները և իրավապահների միջամտություն բացարձակապես չզգացվի: 

Հետաքրքական է, որ ավելի վաղ բնապահպանության նախարարության կազմում ստեղծված տեսչական մարմնի եզրակացության մեջ Սևանա լճի և ջրային ավազանի ռիսկերի վերաբերյալ բացակայում էին հստակ գնահատականները, որի հիման վրա հնարավոր կլիներ հանքի դադարեցման որոշում կայացնել։ Միևնույն ժամանակ եզրակացությունում տեղ էին գտել որոշ բույսերի և թիթեռների մասին հիշատակումներ, որոնք համարվեցին «նոր էկոլոգիական գործոններ»: Փաստացի տեսչական այս մարմնի աշխատանքն արդյունք չտվեց և կարիք առաջացավ դիմել միջազգային փորձագիտական եզարակացությանը: 

Չթերագնահատելով տնտեսության մնացյալ ճյուղերի դերն ու կարևորությունը, պետք է ընդգծել, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար դեռևս զգալի է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի շուրջ 3%-ը։ Ավելին՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի միայն 74%-ը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը և բաց հանքերի շահագործմանը։ 

Ներկայումս բնապահպան-ակտիվիստները շարունակում են փակ պահել հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքում իրականացվող աշխատանքները: Չնայած այդ հանգամանքին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է համայնքներում իրականացնել տարեսկզբին սկսած սոցիալական ծրագրերը։ Ամուլսարի երկարաժամկետ ֆինանսական ծրագրի համաձայն՝ ծրագրի գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարի համայնքներում կատարվելու են սոցիալական ներդրումներ, որոնք տարեկան կազմելու են մոտ 400 000-700 000 ԱՄՆ դոլար։ 

Տրամաբական է, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը գտնվում է օտարեկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում։ Վերջինիս մասին են վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան ներդրողները հետևում են ՀՀ կառավարության կողմից հարկատուների նկատմամբ տարվող քաղաքականությանը և վիճելի հարցերի լուծման արդարացիությանը, մասնավորապես՝ «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ կառավարության վերջնական որոշումը: Ամուլսարի խնդրի հանգուցալուծման վերաբերյալ որոշումը ուղղակիորեն կապված է Հայաստանի ներդրումային գրավչության հետ «Լիդիան»-ի միջազգային ընկերության կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանքի հետ կապված ցանկացած որոշում քննարկվելու է միջազգային հարթակներում: Ամուլսարի վերաբերյալ որոշումը ներդրողների համար կարող է դառնալ նախադեպ, որը նրանց թույլ կտա ավելի ռեալ գնահատել իրենց ռիսկերը, ինչը համապատասխան (դրական կամ բացասական) ազդեցություն կունենա ՀՀ միջազգային հեղինակության վրա: Պետք է փաստել, որ արդեն իսկ որոշման ձգձումը բացասաբար է ազդել ուղղակի ներդրումների գծով ստացումների վրա։ 

Մի կողմից կառավարության քայլերն ուղղված ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ որոշման ձգձգումը, ստեղծում է պարադոքսալ վիճակ, և ստիպում կառավարությանն այլընտրանքներ փնտրել։ Տնտեսական օգուտների վրա հիմնված փաստերը Ամուլսարի շահագործման օգտին են, սակայն, հաշվի առնելով բնապահպանների՝ թթվային դրենաժի, Ջերմուկ առողջարանային գոտու և այլնի հետ կապված մտահոգությունները, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել միջազգային փորձաքննություն, որի կլինի անաչառ և որի եզրակացության հետ հաշվի կնստեն բոլոր շահագրգիռ կողմերը: 

Տաթևիկ Առուստամյան

 

Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց