Գարեթ Բեյլը խուսափել է լուրջ վնասվածքից
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղում (0:0), այսօր ռենտգենային հետազոտության է ենթարկվել:
Մադրիդյան «AS» պարբերականը տեղեկացնում է, որ Բեյլը խուսափել է լուրջ վնասվածքից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլն ազդրի մկանային վնասվածք է ստացել, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի մոտ պարզապես մկանային ձգվածություն է:
«Ռեալի» մարզչական անձնակազմը որոշել է ռիսկի չդիմել և Բեյլին չի ընդգրկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղի հայտացուցակում, սակայն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ հոկտեմբերի 6-ին կայանալիք խաղին 29-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել: