Պոչետինո. Երբեք չէի գլխավորի «Բարսելոնան»
Սպորտ«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ երբեք չի գլխավորի «Բարսելոնան»:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Տոտենհեմը» կմրցի «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 2-ին:
«Ես «Էսպանյոլի» երկրպագու եմ, այդ պատճառով երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան»: Ակնհայտ է, որ ես անչափ մոտիվացված եմ»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում «Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային տուրում «Տոտենհեմը» պարտվել էր «Ինտերին»: