Ինդոնեզացի փրկարարները սողանքից զոհված 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում
ՀասարակությունԻնդոնեզացի փրկարարները 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում, որոնք մահացել են երկրաշարժի հետեւանքով առաջացած սղանքից:
«34 ուսանողների մարմիններ են հայտնաբերվել փրկարարների խմբի կողմից»,- գործակալությանը պատմել Է Կարմիր խաչի ներկայացուցիչը: Նա հավելել Է, որ ընդամենը 86 ուսանողներ Էին անհայտ կորել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի եկեղեցիներից մեկին առընթեր գործող ճամբարից:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի Է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել Է մոտավորապես 170 հետցնցում: Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել Է երեք-հինգ մետրի: Ըստ վերջին տվյալների՝ տարերքի հարվածի հետեւանքով զոհվել Է ավելի քան 1,2 հազար մարդ, տուժել են հարյուրավոր բնակիչներ: Բացի այդ, իրենց տները հարկադրված լքել են առնվազն 16 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: