Փարիզի հայկական եկեղեցում Ազնավուրի հիշատակին աղոթք կհնչի
ՀասարակությունՓարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կկատարվի աղոթք՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այս մասին տեղեկացրին Փարիզի հայկական եկեղեցուց:
Արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին: