Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Հնդկաստանն է. Օլիմպիադա
ՍպորտՇախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիները գիտեն իրենց մրցակցիներին 43-րդ Օլիմպիադայի 9-րդ տուրում:
Տղամարդկանց հավաքականը հերթական տուրում ուժերը կչափի Հնդկաստանի ընտրանու հետ: Կանանց հակառակորդները կլինեն Իրանի ներկայացուցիչները:
8-րդ տուրից հետո կանանց թիմը զիջեց առաջատարի դիրքը և հիմա 13 միավորով 6-րդն է: Առաջատարները Չինաստանը և Ուկրաինան են՝ 14-ական միավորով:
Տղամարդկանց թիմը 7-րդ տեղում է և ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ ընտրանին:
43-րդ Օլիմպիադային մնաց 3 տուր: