Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»


Քաղտեխնոլոգ. «Կա երկու ճանապարհ՝ լավ կամ վատ»

Հասարակություն

Իշխող կուսակցությունը վերջնականապես ի՞նչ ճանապարհով կփորձի հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս պահի դրությամբ հստակ չէ. մի քանի ճանապարհներ են նշվում, որոնցից մեկը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, որպեսզի վարչապետը մնա, իսկ խորհրդարանն ինքնալուծարվի, որի համար, սակայն, անհրաժեշտ է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի համաձայնությունը: «Օրեր»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը՝ անդրադառնալով ԱԺ–ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու բանակցություններին, ընտրությունների անցկացման հնարավոր տարբերակներին:

«Այսօրվա դրությամբ այդ համաձայնությունը կարող է չստացվել, որովհետև ՀՀԿ–ն այս պահին մերժում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ թե ԱԺ ընտրություններին հասնելու համար ո՞ր ճանապարհը կընտրվի, այս պահին հայտնի չէ: Բացի այդ՝ ՀՀԿ–ն փորձում է մի քայլ ձեռնարկել. օրենքի նախագիծ է ներկայացնում, ըստ որի, եթե ԱԺ նիստերը չկայանան, կհամարվեն հետաձգված: Սա արվում է նրա համար, որ եթե վարչապետն ընտրի երկրորդ ճանապարհը, այսինքն, երբ հրաժարական է տալիս, ԱԺ–ն շրջապատվում է, չհամարվի, որ ԱԺ–ն նիստ չի գումարել, այլ համարվի, որ այն հետաձգված է: Սա է ՀՀԿ–ի ամենասխալ ճանապարհը: Փոխարենը մտածեն ինչպես են բարեփոխվում, հակառակն են անում՝ ուզում են կասեցնել պատմության զարգացման ընթացքը: Մերժելով ԱԺ ընտրությունները՝ ուզում են հետաձգել ընտրությունները՝ գիտակցելով, որ արտահերթի դեպքում իրենք չեն անցնելու խորհրդարան»,–ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, հաջողության չի հասնելու:

Արմեն Բադալ յանի խոսքով՝ ԱԺ ընտրություններին հասնելու երկու տարբերակ կա.

«Առաջինը բանակցությունների տարբերակն է. բոլորը համաձայնում են, որ խորհրդարանը պետք է լուծարվի և մինչև տարեվերջ անցկացվեն ընտրություններ: Տարբերակ երկու՝ ուժերը չեն համաձայնում ԱԺ–ն ցրել ու մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ կառավարությունը գնում է որոշակի քայլերի, որը միգուցե այդքան էլ համահունչ չլինի Սահմանադրության հետ, բայց համահունչ լինի քաղաքական իրավիճակին: Մեծ հաշվով՝ երկու ճանապարհ՝ լավ կամ վատ»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե բանակցությունների միջոցով ուժերը համաձայնության գան, շատ արագ կփոխվեն նաև Ընտրական և գուցե հարակից որոշ օրենքներ:

«Այդ պարագայում հնարավոր է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ, ինչը խիստ անհրաժեշտ է. այսօրվա դրությամբ կառավարությունը կատարում է բազմաթիվ կոպտագույն սխալներ, իսկ այս կառավարությանն անհրաժեշտ է խիստ քննադատություն: Այդուհանդերձ՝ մենք ԱԺ–ում չենք տեսնում մի ուժ, որը կքննադատի կառավարությանը: ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և «Լույս» դաշինքը կառավարությունում իրենց ներկայացուցիչներն ունեն և տրամաբանական չի լինի ԱԺ–ում քննադատել նրանց գործունեությունը: Իսկ ՀՀԿ–ն չունի այն վարկանիշը, ըստ որի մարդիկ կարող են հավատալ այդ քննադատությանը: Ստացվում է, որ ԱԺ–ում չկա նորմալ ընդդիմություն, ինչը մտահոգիչ է: Դա նորմալ իրավիճակ չէ: ԱԺ–ում պետք է լինի հասարակության մեծ մասի վստահությունը վայելող իշխող քաղաքական ուժ, և հասարակության փոքր մասի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժ: Եվ դրանով Հայաստանում պետք է ավարտվի հեղափոխություն կոչված իրավիճակը, իսկ հետո վստահություն վայելող ուժն արդեն կկարողանա տեղին քննադատել իշխանության կողմից վարվող այս քաղաքականությունը: Եթե երկիրն այդ վիճակին չգա, ուղղակի չի զարգանա: Բացի ՔՊ–ից մնացած բոլոր ուժերը կարող են ընդդիմություն լինել. եթե գրագետ քարոզարշավ իրականացնեն՝ կարող են լինել»,–ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ընտրությունների չգնալու վերաբերյալ ՀՀԿ–ի առաջ քաշած թեզերն Արմեն Բադալ յանը տրամաբանությունից դուրս է համարում: 

«Հինգ ամսվա ընթացքում իրենց կուսակցությունը ռեբրենդինգ անելու ուղղությամբ որևէ աշխատանք չեն կատարել: Չկատարված աշխատանքները փորձում են բացատրել ստեղծված իրավիճակով, ինչն ուղղակի հարցից խուսափելու քաղաքակիրթ ձև է: Իրականում, օրինակ, պատճառն այն չէ, թե կա հեղափոխական էյֆորիա և նաև այդ պատճառով են հրաժարվում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ ծավալվող գործընթացին: Իրենց նկատմամբ կա ատելություն, և նրանք այս ընթացքում չփորձեցին որևէ ձևով չեզոքացնել այդ ատելությունը: Կատարեցին գործողություններ, որոնք չպետք է անեին: Հիմա հասկանում են, որ չեն անցնելու խորհրդարան, իսկ ԱԺ չանցնելն իրենց հինգ տարով հետ է գցելու քաղաքական համակարգից: Բացի այդ՝ պատմությունը ցույց է տալիս, որ շատ հազվադեպ է պատահում, երբ ժամանակին իշխող կուսակցություն հանդիսացող ուժը կարող է վերադառնալ: Իրենք չեն ուզում հասկանալ, որ իրենց գործողություններով չեն կարող կասեցնել պատմության զարգացման ընթացքը: Իսկ թե այդ ընթացքն իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այն, այնուամենայնիվ, գնում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,–եզրափակեց քաղտեխնոլոգը:

Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով