Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ» Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»

«Խրոնիկ քաղաքական ճգնաժամ, որը մերթընդմերթ պոռթկումներ է տալիս»

Հոկտեմբերի 2–ին Ազգային ժողովում և դրանից դուրս տեղի ունեցած զարգացումները քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար սպասելի էին:

«Այն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, ես դա ասել եմ «թավշյա հեղափոխությունից» ընդամենը մի քանի օր հետո: Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին իշխանությունները հայտարարեին, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է, այնուամենայնիվ, փաստ է, որ այս վեց ամիսներին խրոնիկ քաղաքական ճգնաժամ է, որը մերթընդմերթ պոռթկումներ է տալիս: Եվ հոկտեմբերի 2–ին եղավ հերթական պոռթկումը: Ինձ համար սա զարմանալի չէր: Նման իրավիճակի սպասում էի հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո, որտեղ «Իմ քայլը» շռնդալից հաջողություն ունեցավ: Եվ ինքնըստինքյան պետք է ստեղծվեր ֆորսմաժորային իրավիճակ»,–«Օրեր»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ վիճակը ստեղծեցին նախկին իշխանությունները:

«Սա ուղղակիորեն նվեր էր հենց Նիկոլ Փաշինյանին: Այն, ինչ եղավ, ամբողջությամբ ձեռնտու էր հենց Նիկոլ Փաշինյանին, ով արդարացիորեն ելնելով իր քաղաքական թիմի շահերից՝ հայտարարեց, որ շատ արագ պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Քաղաքական ճգնաժամի արդյունքում Հայաստանն ունի թե՛ արտաքին և թե՛ ներքին խնդիրներ: Ներքինը քաղաքական ճգնաժամն է, որը մերթընդմերթ պոռթկումներ է տալիս, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ներքաղաքական իրավիճակի վրա և անընդհատ խնդիրներ են առաջանում: Սա իր հետ բերում է նաև արտաքին խնդիրներ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ուժեղ չի զգում միջազգային հարթակներում, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: Հայաստանում ստեղծվել է աբսուրդ իրավիճակ, երբ գործադիրը օրենսդիրում հենարան չունի: Հետևանքն այն է, որ ունենք և՛ տնտեսական, և՛ բանակցային խնդիրներ»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծվածը մեխանիկորեն հանգեցնում է մի վիճակի, երբ միջազգային ասպարեզում մեր դիրքերն այդքան էլ ուժեղ չեն: 

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ քաղաքական դաշտը պատրաստ չէ ընտրությունների արագ անցկացմանը, գիտեն բոլորը. «Դա գիտի նաև ՔՊ–ն, բայց այստեղ երկու խնդիր կա: Առաջինն այն է, որ ժամանակն աշխատում է նաև նույն ՔՊ–ի դեմ, քանի որ այս 6 ամիսներին շոշափելի հաջողությունների չի հասել: Իսկ հասարակության մեծ մասը, հոգնած ու զզված լինելով նախկին իշխանություններից, դեռ սպասում է. «սպասենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի»: Միևնույն ժամանակ Ն. Փաշինյանը գիտի, որ եթե ուժեղ իշխանություն չունենա՝ սպասվելիք հաջողությունները, փոփոխությունները հնարավոր չի լինի իրականացնել: Այդ առումով էլ Նիկոլ Փաշինյանը շտապեցնում է արտահերթի գործընթացը: Բացի այդ, ունի իր անձնական շահերը. Երևանի ավագանու ընտրությունները ստուգարք էին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ: Եվ հիմա նա արդեն քննության տեսքով է փորձում դա շատ արագ կրկնել, և իր իշխանությունը վերջնականապես ամրագրել, քանի որ, կրկին շեշտեմ, վաղը կամ մյուս օրը ժամանակը կաշխատի իր դեմ: Ժողովուրդը սպասում է, ասում՝ Փաշինյանը խոստացել է, բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հետհեղափոխական էյֆորիան կանցնի, քանի որ հասարակությանը շատ երկար ժամանակ էյֆորիկ վիճակում հնարավոր չէ պահել»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե միահեծան իշխանություն ունենալու վտանգ կարող է լինել, Գագիկ Համբարյանը նախ օրինակ բերեց ավագանու ընտրությունների արդյունքները ու նշեց. «Վտանգ կա հետևյալ իմաստով. հասարակության վստահությունը ու միաժամանակ նաև պահանջը Ն. Փաշինյանից շատ մեծ է: Նրանք առավելագույն արդյունք պետք է ցույց տան, որ երևանցիները չհիասթափվեն: Որքան արդյունքը բարձր է, այնքան պահանջը իշխանությունից ավելի շատ է: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթին, միահեծան իշխանության հնարավորությանը. եթե անգամ ՔՊ–ն 90 տոկոս ձայն հավաքի, Սահմանադրության համաձայն ԱԺ–ում ընդդիմությունը պետք է 30 տոկոս ներկայացվածություն ունենա: Այդ 30 տոկոսը պետք է ապահովվի, խնդիրն այն է, թե ինչպե՞ս և ո՞վ է լցնելու այդ դաշտը. եթե փորձ արվի այդ դաշտը լցնել ՔՊ–ին մոտ քաղաքական ուժերի ձայներով, դա կլինի խաբկանք»,–ընդգծեց Գ. Համբարյանը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է ուժեղ ու բանիմաց ընդդիմություն ունենա, հակառակ դեպքում լճանալու է»:

Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա ՍողոմոնյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՕրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանը