Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Ստատուս–քվոն պայթեց. կոմպրոմիսի այլընտրանքն առճակատումն է

Հասարակություն

Կոմպրոմիսի անհրաժեշտությունը ներքաղաքական կյանքում դառնում է օդ ու ջրի պես անհրաժեշտ: Եվ խոսքը միայն ֆորմալ կոմպրոմիսի մասին չէ, որն առաջին հայացքից առկա է, բայց իր հիմքերում չունի վստահության որևէ պաշար, ինչի հետևանքով էլ ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, չեղարկվում ու հանգեցնում ֆորս մաժորային իրավիճակի: Ակնհայտ է, որ առկա հռետորաբանությամբ հնարավոր չէ հասնել որևէ կոմպրոմիսի, ինչքան էլ, որ փորձ արվի ստանալ այդ կոմպրոմիսի պաշտոնական տեսքը: Իսկ հռետորաբանությունը կարծես չի փոխվում, որովհետև չեն փոխվում շահերը, չի ստեղծվում համապատասխան դաշտ, որտեղ քաղաքական բոլոր ուժերը դուրս կգան պարտություն կամ մահ տրամաբանությունից: Իսկ այդ տրամաբանությունն այսօր գերակա է բոլոր կողմերի համար էլ:

Խաղը տանելով վա բանկ՝ կողմերը միգուցե մեծացնում են հնարավոր հաղթանակի դափնիները, բայց միաժամանակ մեծանում է ռիսկը, որ պարտվելու դեպքում հնարավոր է կորցնել ամեն ինչ: Մեկնարկային այս պայմաններով, այս տրամաբանությամբ հուսալ, որ հնարավոր է խաղաղ, անցնցում գործընթաց, առանց առճակատումների, հնարավոր է միայն ծայրահեղ լավատեսության պայմաններում: 

Մայիսյան իրադարձություններից հետո երկրում ստեղծված ժամանակավոր ստատուս–քվոն ինչ–որ պահի ավարտվելու էր: Ինքնին այն իր գոյությամբ ժամանակավոր բնույթ էր կրում և հավերժ ձգվել չէր կարող: Հարցն այն էր, թե ինչպես այն կավարտվի՝ կպայթի՞ ինքն իրեն, կպայթեցնե՞ն, թե՞ ի վերջո կգտնվի բավարար քաղաքական կամք և խոհեմություն՝ խուսափել որևէ պայթյունից ու գործընթացը տանել առավել կառավարելի ու կանխատեսելի հուն:

Ցավոք, այդ կամքն ու խոհեմությունը չի դրսևորվել ի սկզբանե, երբ հաստատվել է վերոնշյալ ստատուս–քվոն: Որովհետև ստատուս–քվո նշանակում է, որ կողմերը դրա հաստատման առաջին իսկ օրվանից պետք է փորձեին լուծումներ գտնել ինչ–որ պահից դրանից դուրս գալու համար: Սակայն ընտրվել է այլ տարբերակ: Մի կողմից ստատուս–քվոն նախընտրելի է եղել ժամանակ շահելու և մրցակցի սխալներին սպասելու համար: Մեկ այլ կողմից ստատուս–քվոյով ընձեռված ժամանակավոր իշխանությունը ծառայեցվել է կուսակցության խոշորացմանը, մրցակիցների դեմ հռետորաբանության ծայրահեղացմանը: Երկու դեպքում էլ ստատուս–քվոն դարձել է ավելի խոցելի: Միմյանց տրված ժամանակն օգտագործվել է ոչ թե իրավիճակից ընդհանուր ուժերով դուրս գալու, այլ ընդհակառակը՝ միմյանց տակ ականներ դնելու համար:

Այս իմաստով օրինաչափ է նախկին քաղաքական համակարգի մաս կազմող ուժերի դիմադրության փորձը: Հատկապես Երևանի ավագանու ընտրություններից, մանավանդ այդ ընտրությանը նախորդած քարոզարշավային հռետորաբանությունն ունկնդրելուց հետո նախկին համակարգի մաս կազմող ուժերը ունեն անհանգստության ռեալ պատճառներ առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կարող է կրկնվել նորից նույն պատկերը, և ուժերից որոշները պարզապես կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում: Մյուս կողմից էլ՝ հեղափոխությունը չի կարող մնալ անավարտ, իսկ երկիշխանության փաստացի վիճակը չի կարող ձգվել հավերժ, հետևաբար իշխանությունն էլ պետք է վերադասավորի քաղաքական դաշտն ու ստանա ամբողջական իշխանություն: Իհարկե, մի կողմ ենք թողնում այն քարոզչական բնույթի հիմնավորումները, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, դիցուք, ներդրումներ ներգրավելու համար: Բայց այն, որ ներքաղաքական ներկա պայթյունավտանգ դասավորության հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են, կասկած չկա: Պարզապես իշխանությունները այս ընտրություններին որոշեցին գնալ բավական կտրուկ և արագ: Սա էլ, իհարկե, իր բացատրությունն ունի: Ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ է լավ ժամանակը վերաարձանագրելու ավագանու ընտրության արդյունքները նաև խորհրդարանում, միաժամանակ դա անել հանրային վստահության բարձր վարկանիշի պայմաններում, սպասվող ձմռանից առաջ: Իսկ ձմեռն, ինչպես գիտենք, քաղաքականապես բավական վտանգավոր ու սոցիալապես խոցելի շրջան է:

Քաղաքական ուժերի մոտիվացիաներն ընդհանուր առմամբ հասկանալի են, եթե դրանց նայում ենք առանձին–առանձին: Բայց ավելի մեծ, ընդհանուր համայնապատկերում այդ մոտիվացիաները չեն կարող գործել մեկուսի, դրանք խաչվում են, փոխհարաբերվում, և գործընթացի սահուն ընթացքը ենթադրում է մոտիվացիաների, շահերի որոշակի փոխզսպում: Հենց այս փոխզսպումն է, որ այսօր բացակայում է քաղաքական կյանքում, ըստ էության, ստեղծելով որոշակի առճակատման վտանգ: Ցավոք նախորդ ամիսներին չեն արվել քայլեր կոմպրոմիսի ուղղությամբ անհրաժեշտ վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Բայց դրանք կարող են արվել հիմա, քանի որ, առավել քան երբևէ, ակնհայտ է հնարավոր ջրբաժանի հնարավորությունը ներքաղաքական կյանքում:

Մեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցեր