Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


«Գիտությունը կոմայի մեջ է». ԿԳՆ-ն անարձագանք է թողել երիտասարդ գիտնականների նամակը

Հասարակություն

Գիտական աշխարհում նոր կառավարությունից ունեցած սպասելիքներն այս ընթացքում դեռ չեն արդարացել: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստում է՝ ոլորտում առկա խնդիրները դեռ լուծված չեն: 

«Գիտության, գիտական հանրության նկատմամբ թե՛ նախորդ և թե՛ այսօրվա կառավարությունների քաղաքական վերաբերմունքներն իրարից ոչնչով չեն տարբերվում: Եվ չեն տարբերվելու այնքան ժամանակ, մինչև գիտնականների բարձրացրած խնդիրներին հերթով լուծում չտրվի: Իսկ խոսքերով բոլորն էլ կարևորել են գիտությունը: Ի՞նչ եք կարծում, նախորդները խոսքերով չէին կարևորո՞ւմ: Նույն բաներն էլ նոր կառավարությունն է ասում, բայց առայժմ խոսքը գործի չի վերածվում: Իսկ դրա մեղավորն առաջին հերթին գիտական հանրությունն է. քանի դեռ անկազմակերպ է, պահանջատեր չէ, իսկ ԳԱԱ արհմիությունն ընդհանրապես չի աշխատում, մեզ այսպես են վերաբերվելու»,–«Orer.am»–ի հետ զրույցում ասաց Հ. Զաքարյանը:

Նա առանձնացրեց գիտության ֆինանսավորման խնդիրը: «Ե՛վ առաջ, և՛ հիմա մենք ակնկալել ենք, որ գիտության ֆինանսավորումը պետք է բերվի համապատասխան մակարդակի: Իսկ այդ մակարդակը երկնքից վերցված չէ: Դա կոնկրետ միջին ցուցանիշ է, որը ՀՆԱ–ի 1 տոկոսն է: Եթե այդ ցուցանիշը ՀՆԱ–ի մեկ կամ ավելի տոկոսն է, դա նշանակում է, որ գիտության ֆինանսավորումը կատարվում է պատշաճ մակարդակով: Եթե ՀՆԱ–ի 1 տոկոսից ցածր է, նշանակում է, որ գիտությունը թերֆինանսավորված վիճակում է: Մեր դեպքում այդ ցուցանիշը ՀՆԱ–ի 0, 26 տոկոսն է: Այսինքն՝ 4 անգամ ավելի ցածր այն ցուցանիշից, որն անհրաժեշտ է գիտության զարգացման համար: Պատկերացրեք մի օրգանիզմ, որը 28 տարի խրոնիկ թերսնուցված վիճակում է: Մեր գիտությունը կոմայի մեջ գտնվող օրգանիզմ է. չեն անջատում, որ չմահանա, բայց ոչ էլ բուժում են, որ լավանա»,–նշեց նա՝ հավելելով, որ մոտ 4 ամիս առաջ ԿԳ նոր նախարարի հետ հանդիպում է եղել: 

«Նա այդ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր կառավարությունը և ԿԳՆ–ն լուրջ տրամադրված են ավելացնելու գիտության ֆինանսավորումը: Նույնիսկ թիվ շրջանառվեց, ըստ որի՝ հաջորդ տարվա բյուջեում գիտության բյուջեն պետք է 30 տոկոսով ավելացվի: 2019թ. բյուջեի նախագիծն արդեն կա, բայց այնտեղ գիտության մասով ոչ մի ավելացում չկա: Ասեմ նաև, որ սա օրենքի խախտում է. Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենք կա, որտեղ հստակ նշված է, որ եթե նախորդ տարվա համեմատ ՀՀ բյուջեի եկամտային մասի աճ կա, այդ նույն աճի տոկոսին համապատասխան պետք է ավելացվի գիտության ֆինանսավորումը: Օրինակ՝ եթե մեր բյուջեի եկամտային մասը 10 տոկոսով աճում է, ապա 10 տոկոսով պետք է աճի գիտության ֆինանսավորումը: Ի դեպ՝ 2018թ. բյուջեն ընդունվել էր օրենքի խախտմամբ: Այնտեղ գիտության ֆինանսավորումը կրկին ավելացված չէր: Նոր՝ ԱԺ ուղարկված 2019թ. բյուջեն, ըստ էության, ևս օրենքի խախտմամբ է. ոչ մի ավելացում չկա, չնայած, որ իրենք իրենց իսկ բյուջեով եկամտային մասի աճ են ակնկալում: Նոր նախարարի հետ հանդիպման ժամանակ ասացինք, որ նախորդ տարվա բյուջեն օրենքի խախտմամբ է ընդունվել, իրենք ֆիքսեցին, բայց, փաստորեն, օրենքի խախտմամբ նախագիծ են ուղարկում: Իսկ իմ բարձրացրած հարցին նախարարի տված մեկնաբանությունը շատ տարօրինակ էր: Ասաց՝ դե, գիտեք ինչ, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտության ոլորտում կառավարման արդյունավետության խնդիր կա, դրա համար մենք գումարները չենք ավելացնում: Թե ո՞ր հետազոտությունների՝ չգիտեմ, որովհետև եթե հետազոտություն է արվել, որին էլ հղում է արվում, ապա այդ հետազոտության արդյունքները պետք է հասանելի լինեն բոլորին: Բացի այդ, եթե կառավարման արդյունավետության խնդիր կա, դա կառավարողների խնդիրն է: Այսինքն՝ ղեկավար մարմնի՝ թե՛ նախարարության, թե՛ ԿԳ ենթակայության տակ գտնվող գիտության կոմիտեի: Եթե իրենք ընդունում են, որ վատ են կառավարում, ոչ թե իմ, այլ իրենց խնդիրն է»,–նշեց մեր զրուցակիցն ու հարցադրում արեց.

«Ինչո՞ւ պետք է իրենց վատ կառավարման պատճառով իմ լաբորատորիան ավելի քիչ ֆինանսավորում ստանա: Ես իմ լաբորատորիան լավ եմ կառավարում, թե իրենց վատ կառավարումն ինչո՞վ է ազդում ինձ վրա, ես չգիտեմ, բայց եթե ազդում էլ է, այդ դեպքում թող չվերանշանակեին գիտության պետական կոմիտեի նախագահին: Եթե վերանշանակեցին, նշանակում է, որ այդ խնդիրը չկար: Իսկ եթե վերանշանակել են ու այդ խնդիրն են գտել, թող համապատասխան հայտարարություն անեն և ոչ թե օրենքի խախտմամբ ֆինանսավորումը չավելացնեն, հետո էլ արդարանան ու ասեն, թե ոլորտում արդյունավետ կառավարման խնդիր կա»,– ընդգծեց Հ. Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը քաղաքական վերաբերմունքի մի բաղադրիչն է, բայց ոլորտում բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնք ֆինանսավորում չեն պահանջում, բայց պահանջում են լուծումներ հենց կառավարության կողմից. «Այդ խնդիրների մասին էլ ենք բազմիցս բարձրաձայնել: Հունիսին մի շարք երիտասարդ գիտնականներով նոր նախարարին պաշտոնական նամակ ենք ուղարկել՝ արձագանք չկա: Նախորդ դեպքերում 2 շաբաթվա ընթացքում գոնե ձևական պատասխան էինք ստանում, որ ստացել են, կքննարկեն, և այլն, բայց հիմա պատասխան չկա: Նամակի մեջ բազմաթիվ խնդիրներ ենք բարձրացրել, որոնք ոչ թե ֆինանսավորման, այլ օրենսդրական դաշտի խնդիրներ են: Լուծումը կառավարության իրավասությունների մեջ է, որը միայն կամք է պահանջում»:

Նոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա Կոստանյան