Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ» Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

Հանկարծակի՞, թե՞ հասունացած պայթյուն. ինչո՞ւ է ՀՀԿ-ն հրաժարվում ընդունել իրականությունը. «Փաստ»

Թե՛ մայիսին, թե՛ հիմա տեղի ունեցող գործընթացներում նախկին իշխանության պահվածքը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ ՀՀԿ–ն հրաժարվում է ընդունել տեղի ունեցածը: Եթե իրավիճակին նայենք Հանրապետականի տեսանկյունից, ապա իրականությունը մերժելու և դրանից խուսանավելու համառությունն իսկապես ունի հիմքեր: Սահմանադրական փոփոխություններից, ԱԺ ընտրություններից և Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ–ն հայտնվելու էր այն վերջնական հանգրվանում, որի մասին երազել էր տասը տարի շարունակ՝ անցնելով ներքաղաքական փորձությունների շղթայով: Ըստ ՀՀԿ–ի՝ վերջապես գալու էր մի պահ, երբ նրանք անհոգ, միանձնյա, կանխատեսելի ընտրություններով ու խորհրդարանով, առանց հետընտրական զարգացումների վերջապես իշխանությունը կարողանալու էին վայելել: Այս անհոգության մտայնությունն, ընդ որում, արդեն մի քանի անգամ ցույց էր տվել իր սխալականությունը նախկինում՝ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ: Չնայած չհաշվարկված անակնկալներին և դրանց հարուցած ճգնաժամերին՝ կարճ ժամանակ անց անհոգությունը նորից վերադառնում էր ՀՀԿ շարքեր:

Մայիսին տեղի ունեցածն, ըստ այդմ, ՀՀԿ–ն կամ դիտարկում է որպես հերթական անակնկալ փորձություն, որ շուտով կհաղթահարվի ու նորից կգա երանելի անհոգությունը, կամ էլ պարզապես հրաժարվում է ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, քանի որ պատրաստվել ու ընթացել է դեպի լրիվ այլ իրավիճակի, ստացել է բոլորովին հակառակ պատկերը: 

Մայիսյան իրադարձությունները, կոչենք դա հեղափոխություն, իշխանափոխություն, համաժողովրդական զարթոնք, թե այլ բան, ՀՀԿ դիտանկյունից դիտվում են որպես պաթյուն: Դժվար է ասել, այժմ, երբ պայթյունն անցել է ու ՀՀԿ–ն գտնվում է բավական բարդ իրավիճակում, նրանք վերլուծե՞լ են տեղի ունեցածը, գտե՞լ են դրա պատճառահետևանքային կապը, թե՞ շարունակում են եղածը որպես պատահականություն և փորձանք ընկալել:

Իսկ այն, որ պայթյունը հանկարծահաս չէր, այլ վաղուց հասունացած, տեսանելի էր բոլոր դիտանկյուններից: Պայթյունը հասունանում էր, երբ Վանաձորում և Գյումրիում իշխանությունները, ըստ էության, հղում անելով նոր Ընտրական օրենսգրքի և դրանցում առկա մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների վրա, հրաժարվում էին հանձնվել՝ ակնհայտ պարտված լինելով: Այն դեպքում, որ երկու քաղաքներում էլ իշխանության էին գալու առավել կոմպրոմիսային ուժեր, որոնց հետ աշխատելու խողովակներ ՀՀԿ–ն հաստատապես կարող էր գտնել: Պայթյունը հասունանում էր, երբ ընտրությունների արդյունքներն ընդունած «Ելք»–ին հրաժարվեցին հանձնաժողովի կառավարում վստահել ու հանուն դրա լուծարեցին հանձնաժողովն՝ այն ընդգրկելով մեկ այլ հանձնաժողովի կազմում: Շարքը կարելի է շարունակել անվերջ, սրանք պարզապես ամենավառ օրինակներն էին, թե ինչպես էր քայլ առ քայլ իշխանությունը դաշտը մաքրում մրցակցության որևէ հեռանկարից: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտն էր դառնում ոչ մրցակցային, այլ ինքը՝ ՀՀԿ–ն, լինելով անհոգության և ինքնակալության մթնոլորտում՝ ինքն իրեն չէր սովորեցնում մրցակցելու, իշխանությունից գոնե մասամբ բաժանվելու մտքին: Պատմությունը եթեներ չի սիրում, բայց եթե մի քանի կոնկրետ դրվագներով ՀՀԿ–ն ընդուներ իր պարտությունը, գուցե մայիսին իրադարձությունները զարգանային այլ կերպ: Չի բացառվում, որ թավշյա հեղափոխությունը տեղի ունենար անկախ ամեն ինչից, բայց գոնե նախորդ իշխանության համար անսովոր չէր լինի պարտվելը, մրցակցության, քաղաքական պայքարում հաղթանակից բացի այլ արդյունք ընդունելը: Իսկ սա կնշանակեր բոլորովին այլ իրավիճակ, նախկին իշխանության այլ վարք, ոչ թե այն, ինչի ականատեսն ենք մենք հիմա, երբ տարիներ շարունակ երկիրը ղեկավարած մարդիկ պարզապես հրաժարվում են տեսնել այն, ինչը, գուցե օբյեկտիվորեն, բայց կարող է դառնություն պատճառել: 

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա ՍողոմոնյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՕրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)