Երևան, 14.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ» Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ»


Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ վտանգներ ունի նոր կուսակցությունների ստեղծումը

Հասարակություն

Օրերը գրում է.

Վերջին շրջանում անձրևից հետո բուսնող սնկերի ակտիվությամբ սկսել են ի հայտ գալ բազմաթիվ կուսակցություններ, որոնք ակնհայտորեն չունեն քաղաքական հիմնական դերակատար դառնալու որևէ շանս: Եթե այդպիսիք լինեին մեկ–երկուսը, կարող էինք ասել, որ, օրինակ, դրանք առանձին վերցրած լոկալ փորձնական նախագծեր են: Բայց նկատելի է զարգացող միտում, որը հուշում է, որ գործ ունենք առավել կազմակերպված երևույթի հետ:

 

Հայաստանում այժմ կա քաղաքական վակուում՝ հաշվի առնելով, որ նախկին ընդդիմությունը եկել է իշխանության, իսկ նախկին իշխանությունն էլ պայքարում է ընդհանրապես քաղաքական գոյատևման համար: Այս կոնտեքստում գուցե տրամաբանական է նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը: Բայց Հայաստանում վերջերս մեկը մյուսի հետևից ստեղծվող կուսակցությունների դեպքում նկատելի է առավելապես այլ միտում: Փորձ է արվում որոշակի փոքրաքանակ համակիրների բանակ ստեղծելով՝ այնուհետ այն դարձնել առևտրի առարկա, ասենք՝ մատուցելով ավելի խոշոր քաղաքական ուժերին ընտրություններից առաջ, բնականաբար որոշակի վարձահատուցման դիմաց:

Որևէ խնդիր այս ամենի հետ չէր լինի, ի վերջո կապիտալիզմի ժամանակներում ամեն ոք վաստակում է այնպես, ինչպես կարողանում է: Խնդիրը, սակայն, ավելի խորն է: Փաստացի՝ օգտվելով քաղաքական կյանքում առաջացած նոր հնարավորություններից, բացվող կուսակցությունները էլ ավելի են խորացնում հայաստանյան կուսակցական համակարգի ճգնաժամը՝ դաշտը դարձնելով էլի ավելի անբովանդակ, ծրագրերից ու գաղափարախոսություններից զուրկ, բացարձակապես կոմերցիոն: Իհարկե, կլինեն որոշակի բացառություններ, կլինեն որոշակի ռոմանտիկ նախաձեռնություններ, որոնց նպատակը կոմերցիոն կուսակցաշինությունը չի լինի: Բայց այս բացառությունների կողքին դժվար չէ նկատել նաև դոմինանտ դարձող օրինաչափությունը:

Քաղաքական նոր իրավիճակը շանսեր ու պայմաններ է տալիս ի վերջո ունենալ բազմաբևեռ, ծրագրային ու գաղափարական բանավեճերով հագեցած քաղաքական դաշտ: Բացի այդ քաղաքական մեծ վերադասավորումներն ինքնին ենթադրում են որոշակի նոր ուժերի առաջացում: Բայց փաստացի տրված շանսն ընդամենը օգտագործվում է չարչիական հոգեբանությամբ:Հայաստանում հատկապես նախընտրական շրջաններում միշտ է նկատվել կուսակցությունների թվի կտրուկ, անսովոր ու արհեստական աճ: Մեծամասամբ դա պայմանավորված էր իշխանության գործողություններով, որոնք նախընտրական շրջանում փորձում էին գրպանային ուժեր բուծելով՝ որոշակի տեխնոլոգիական խնդիրներ լուծել: Այժմ, սակայն, կուսակցությունների թվի աննախադեպ աճը կրում է առավել ինքնաբուխ բնույթ և հենց այդտեղ է նաև տեղի ունեցողի վտանգավորությունը: Եթե առաջ կուսակցությունները ստեղծվում էին հստակ նպատակներով ու կարճաժամկետ առաքելությամբ, ապա հիմա այդ ամենը տեղի է ունենում քաղաքական զարթոնքի ֆոնին՝ փորձելով կոմերցիալիզացնել հենց այդ զարթոնքի գործոնն ու պարարտ քաղաքական համակարգը: Կուսակցությունների մասին օրենքը, որի մասին այդքան շատ էին խոսում հեղափոխության սկզբնական շրջանում և որի մասին գրեթե որևէ քննարկում չկա այսօր, հենց այս վտանգներից պետք է ապահովագրեր Հայաստանը: Ցավոք, ընկղմվելով ներքաղաքական պայքարի, հեղափոխություն–հակահեղափոխություն հակադրության հորձանուտը՝ թե՛ իշխանությունը, թե՛ այն ուժերը, որոնք հավակնում են լինել նոր Հայաստանի քաղաքական կյանքի դոմինանտ ուժերը, մոռացության մատնեցին այս կարևորագույն հարցը՝ դրանով իսկ ինքնահոսի թողնելով կենսական գործիքակազմերից մեկի՝ կուսակցական համակարգի առողջացման խնդիրը: 

 

Ինքնահոսի թողնելով շատ գործընթացներ՝ վտանգ կա, որ դրանք կսկսեն ինքնակազմակերպվել ջունգլիների օրենքներով: Հայաստանի դեպքում այդ օրենքներն ավելի ճիշտ կլինի մեկնաբանել օդից փող կպցնելու, արագ գոլ խփելու տրամաբանությամբ: Հետևաբար, գոնե հիմա պետք է սկսել կարգավորել այդ ոլորտը՝ թե՛ քաղաքական ուղենիշեր տալով, թե՛ այդ ուղենիշերը օրենսդրորեն ամրագրելով: 

 

«Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Նրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՀամայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Մարդկանց պարտադրանքով են տարել Փաշինյանի երթին․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանի հետ «համակեցությունը» ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում․ Ավետիք ՔերոբյանUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՓաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ադրբեջանը հակված չէ խաղաղության․ Աննա ԿոստանյանԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Կրոնական բնույթի մրցումներից՝ մարտարվեստ. «Փաստ»Իշխանությունը հիբրիդային պատերազմ է վարում ազգային արժեքների դեմ․ Արեգ Սավգուլյան