«Արարատ-73»-ի ֆուտբոլիստները Նիկոլ Փաշինյանին հուշանվեր հանձնեցին
ՀասարակությունՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները:
Ֆուտբոլիստները գնդակի և սպորտային կոշիկի տեսքով հուշանվեր հանձնեցին վարչապետին:
«Արարատ-73» վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը շնորհավորեց Ագարակի բոլոր բնակիչներին գյուղի վերածննդի 10-ամյակի առթիվ:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ է: Շատ ուրախ ենք նաև, որ արդեն 2-րդ անգամ նմանատիպ մեծ միջոցառում է այստեղ անցկացվում շնորհիվ բարերար Հրաչյա Պողոսյանի, ով շատ բան է արել և անում նաև մեր թիմի համար»,- նշեց Պողոսյանը:
ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի հրապարակն անվանվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի պատվին: