Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Սակագների ուռճացված լինելու հարցն ապացուցելը մի քիչ դժվար կլինի, բայց ուղղությունը ճիշտ է»

Հասարակություն

Տարիներ առաջ, երբ պարզ դարձավ, որ ինժեներական միտքն այլևս պետք չէ մեր երկրին, արդեն իսկ հասկանալի էր, որ նեղ մասնագետներին մեկուսացնելու նպատակ էլ կա: Դրանից հետո տարիներ պետք  է անցնեին, համոզվելու համար, որ էներգետիկայի, ճանապարհաշինության, մեքենաշինության և մի շարք այլ կարևորագույն ոլորտներում մասնագետներ այլևս չեն «ծնվելու» այն պարզ պատճառով, որ մի կողմից դրա պահանջարկը չկա, մյուս կողմից՝ աշխատանքային դաշտը: Այս ֆոնին, բնական է, որ նախկին իշխանությունների ու մենաշնորհների փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծված կառույցը, որը վերևների զանգով աշխատելուն էր սովորել, երկար տարիներ նեղ մասնագետների կողմից արված հայտարարությունները կամ անտեսում էր, կամ ամեն գնով չեզոքացնում՝ հույսով, որ սովորական սպառողներից շատ քչերի գիտելիքը կբավարարի «խորանալու» սակագների հաշվարկների բանաձևերի մեջ: 

Բայց, բարեբախտաբար, մենք դեռ ունենք մասնագետներ, որոնք ո՛չ նախկին, ո՛չ ավելի նախկին իշխանավորների հետ չեն սերտաճել, մնացել են պրոֆեսիոնալներ իրենց ոլորտներում: Նրանք պատրաստ են էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հաշվարկներում առկա աճպարարությունները բացահայտել ու մասնագիտորեն ապացուցել, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը:

Սա մեկ այլ ու բավականին երկար խոսակցության թեմա է, բայց հիմա խոսենք վարչապետի՝ էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի անդամ Էդուարդ Արզումանյանի կողմից օրեր առաջ հնչեցրած՝ նախնական ուսումնասիրության համաձայն՝ հոսանքի սակագինը 10 դրամով, իսկ գազինը՝ մինչև 10 տոկոսով իջեցնելու հնարավորության մասին:

Բնական է, որ այս հայտարարությանը պետք է հաջորդեին ՀԷՑ–ի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունները: «Անբնական» էր, սակայն, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Դա, ինչպես ասում են, գերազանցեց կառույցի՝ որպես պետական մարմին ընկալվելու բոլոր հնարավոր և անհնարին սպասումները:

Էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը, ով մեկ անգամ չէ, որ «Օրեր»-ին տված հարցազրույցներում խոսել է թե՛ հոսանքի, թե՛ գազի սակագնի ուռճացվածության մասին, հայտարարել էր, որ եթե անգամ իր այդ հայտարարության համար իրեն դատի տան, ապա ինքը մինչև Ստրասբուրգ կհասնի և կապացուցի, որ սակագներն ուռճացված են: Անդրադառնալով Էդուարդ Արզումանյանի հայտարարությունից հետո բարձրացված սակագնային նոր աղմուկին՝ նշեց. «Եթե ՀԾԿՀ–ն հանկարծ նահանջի, ապա դա կնշանակի, որ իրենք խոստովանում են, որ սխալ են գործել: Նրանց հայտարարության ագրեսիվությունը ցույց է տալիս, որ փորձագետները ճշմարտությանը շատ մոտ են, բայց քանի որ ՀԾԿՀ–ն է «սահմանել» սակագները, ուստի ուզեն, թե չուզեն, պետք է իրենց կողմից հաստատված սակագները մինչև վերջ պաշտպանեն: Այս ամենը նաև շատ ծանրակշիռ ապացույց է, որ նրանք անկախ չեն և ամբողջությամբ կախված են պատվիրատուներից՝ իրար հետ լեզու են գտնում և հարցերը լուծում են: Այս հարցը, կարծում եմ, երկարատև պայքար է ենթադրում, քանի որ խոսքը զուտ մասնագիտական հարցերի մասին է, իսկ մասնագիտական տեսակետը ընդունող կամ պաշտպանող մարդիկ, ցավոք, չկան: Ով ինչ գիտի, խոսում է, բայց կան մասնագիտական հարցեր, որոնց մասին կարող են խոսել կամ բանավիճել միայն մասնագետները: Սա է խնդիրը»,– ասաց Է. Սահակյանը:

Խոսելով սակագնում ներառված բաղադրիչներից ընդամենը միայն մեկի՝ կորուստների մասին՝ փորձագետը նշեց, որ դրանց տոկոսներն այնքան բարձր են, որ նույնիսկ աչք են ծակում, բայց անգամ այդպիսի պարզ հարցերը շատերը չեն հասկանում ու անպտուղ վիճաբանում են: 

«Անկողմնակալ և ստույգ ելույթ ունենալու համար պետք է ձևավորված և հիմնավոր կարծիք ունենալ: Դա կա, երբ մարդը տվյալ ոլորտի մասնագետ է: Օրինակ՝ բժիշկներից բացի ոչ ոք չի կարող ասել, թե վիրահատությունը լավ է անցել, թե վատ: Հայաստանում արդեն երրորդ սերունդն է, որ երեք–չորս մասնագիտությունների գծով է կրթություն ստանում: Ուստի տեխնիկական կրթություն ունեցող մասնագետներ չկան, որ կարողանան հասարակական կարծիք ձևավորել: Ինչ վերաբերում է գազի կորուստների բարձր տոկոսներին, այդտեղ այնպիսի աքսիոմատիկ ճշմարտություններ կան, որոնք անգամ քննարկման ենթակա չեն: Եվ եթե գոնե մի հասկացող ղեկավար ունենայինք, հարցն արագ կլուծվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ցավոք, տեխնիկական մասնագիտական հարցերի չի տիրապետում, ինչը բնական է, բայց քանի որ անկողմնակալ դիրքերից է հանդես գալիս, հույս ունենք, որ փորձագետների հիմնավորումներն, այնուամենայնիվ, կընդունվեն: Ես կարծում եմ՝ սակագների ուռճացված լինելու հարցն ապացուցելը մի քիչ դժվար կլինի, բայց փորձագետների ուղղությունը ճիշտ է, իսկ այս հարցում ամենամեծ մեղավորը եղել և մնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,– ասաց Է. Սահականը:

Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ Կարապետյան