Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»

Հասարակություն

Մայիսին ոստիկանությունը փոփոխություն կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ոլորտում առկա փոփոխություններին զուգահեռ, այդուհանդերձ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանի, դեռ խնդիրներ կան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ քաղաքական հայտարարություններից հետո ճանապարհային ոստիկանության կողմից մեղմացումներ սկսվեցին: Բացի այդ՝ ՃՈ տեսուչներին հրահանգվել էր, որ վարորդներին շատ դեպքերում ուղղակի նկատողությամբ բաց թողնեն: Մեղմացում է եղել, որը, սակայն, որոշ վարորդների կողմից ճիշտ չի ընկալվել: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, բայց, մեկ է, փոխարենը դա որպես ընդառաջ քայլ, քաղաքականության փոփոխություն ընդունեն, որը պետք է համերաշխության բերեր, շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը՝ հավելելով, որ իրենց հ/կ–ի գրասենյակն այդ առումով շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ:

«Մեր ֆեյսբուքյան խմբերում քննարկումների ժամանակ շատ մարդիկ բողոքում են ու ասում, որ մեղմացումներից հետո վարորդների կողմից շատ վատ դրսևորումներ են նկատվում: Միաժամանակ նշեմ, որ ցանկացած նման գլոբալ փոփոխություն ցնցումներով է լինում, և ինչ–որ ժամանակ է պետք ադապտացվելու համար: Այսինքն, եթե մեղմացում եղավ, ճիշտ է, կգտնվեն վարորդներ, ովքեր կօգտվեն, բայց կգտնվեն նաև այլ վարորդներ, ովքեր, հակառակը, կփորձեն իրենց օրինակով զգոնության քարոզ անել: Ընդհանուր առմամբ՝ իրավիճակն այդքան էլ գովելի չէ: Շատ հարցերում Ճանապարհային ոստիկանները սկսել են ուղղակի անտարբերություն ցուցաբերել, իսկ վերջին շրջանում արդեն ոստիկանապետ Վ. Օսիպյանն է անձամբ հանդիպել իրենց հետ ու զգուշացրել, որ իրենց նկատմամբ խիստ են լինելու. եթե ճանապարհային ոստիկանները չեն պատրաստվում ավելի զգոն իրենց պահել կամ ինչ–որ մոտիվացիայի պակաս ունեն, իրենց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու: Ճիշտն ասած, մեզ մոտ համակարգը փտած է՝ համակարգային փոփոխություն պետք է լինի: Կոնկրետ ՃՈ համակարգի մոտ 30–40 տոկոսին պետք է փոխարինել և ավելի եռանդուն ու նոր ուժեր պետք է ներգրավել. մարդիկ սովոր էին՝ ում կանգնեցնում էին՝ գրպանը գումար էր դնում, իսկ հիմա հեղափոխություն է եղել, և ճանապարհային ոստիկանը սկսել է բանկոմատից գումար հանել»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մինչ այս փոփոխությունները կար մի մոդել, ըստ որի՝ ճանապարհային ոստիկանները շրջիկ ծառայություն են իրականացրել, որն արդյունավետ է եղել միայն իրենց համար:

«Խոսքը ֆինանսական արդյունավետության մասին է: Հիմա բան է փոխվել. եթե հավատանք, որ կոռուպցիան ամբողջովին վերացել է ՃՈ–ից և լավագույն դեպքում տեսուչը կարող է ծանոթ լինել ու բաց թողնել, և դիտարկենք այն, որ տեսախցիկների տուգանքները մեղմացվել են, ապա կարելի է ասել, որ այս մոդելով մենք դեռ չենք աշխատել: Ժամանակ է պետք նաև հասկանալու, թե այս նոր մոդելն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Մի բան հստակ է, որ վարորդների հույսին չի կարելի թողնել, որովհետև եթե 1000 վարորդից տասը առիթից օգտվող լինեն, այդ տասն էլ կարող են ողբերգական հետևանքով վթարների հեղինակներ դառնալ: Այդ պատճառով էլ նույն տասը արդեն մեծ թիվ է 1000–ի մեջ: Իհարկե, գովելի կլինի, որ վարորդները ժամանակի հետ ավելի զգոն դառնան, բայց, ըստ իս, առանց ՃՈ–ի միջամտության այդ հարցը չի կարգավորվի, որովհետև բոլորս էլ գիտենք նաև, որ մեզ մոտ վարորդական վկայականների մեծ մասը գումարով են գնել»,–շեշտեց Դ. Պեդանյանը:

Նրա խոսքով՝ պետք են ինչպես վերապատրաստման միջոցառումներ, այնպես էլ սոցիալական ակցիաներ: «Օրինակ՝ ոստիկանության հասարակական խորհուրդը «Անվտանգ սեպտեմբեր» միջոցառումն իրականացրեց: Անձամբ գնում էին ու տարբեր դպրոցներում ակցիաներ իրականացնում: Օգնում էին փողոցն անցնել, նաև նկատողություն անում վարորդներին: Թերթիկներ էին բաժանում, որտեղ տեղեկատվություն կար տվյալ իրադրության երթևեկության կանոնների մասին: Այդ ակցիաները պետք է պետական մակարդակով լինեն: Առհասարակ մարդուն սթափեցնելու համար տուգանքը վերջին միջոցն է: Տուգանքը խախտումը կատարելուց հետո է նշանակվում, իսկ հիմա աշխատում ենք կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ, որոնք մի քանի տեսակ են լինում: Կան տեխնիկական լուծումներ, երբ, օրինակ, արագությունը չգերազանցելու համար արհեստական անհարթություններ են ստեղծվում»,–ընդգծեց նա: 

«Հաշվի առնելով թե՛ իմ աչքի տեսածը, թե՛ վերոնշյալ քննարկումների արձագանքը՝ կարող եմ ասել, որ փողոցներում հիմա մի թեթև «բարդակ» է: Մարդիկ այս վիճակը կապում են քաղաքականության փոփոխության հետ, իսկ ադապտացիայի համար ժամանակ է պահանջվում: Այդ ժամանակը կարող է կես կամ մեկ տարի տևել, պարտադիր չէ, որ երկու ամիս լինի, թեև հստակ կարող եմ ասել, որ այս պահին երթևեկության անվտանգության կազմակերպման խնդիր ունենք: Կարող ենք ասել, որ այս պահին վատ է, բայց չի նշանակում, որ միշտ վատ է լինելու: Սա անցումային շրջան է: Նախկինում մարդիկ այնքան լարված էին քշում, որ վթարի հավանականությունը մեծանում էր: Անընդհատ նայում էին, որ հանկարծ գիծ չտրորեն, իսկ լարված վարորդը կրկին վտանգավոր է: Իսկ երբ պատժիչ միջոցառումները փոխարինվում են կանխարգելիչ միջոցառումներով, շատ մեծ է հավանականությունը, որ դա կօգնի նվազեցնել պատահարների թիվը»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»