Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով
ՀասարակությունՆախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սեւանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:
Արփա-Սեւան թունելային ջրատարից այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է բաց թողնվել 195 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր: 20 միլիոն խորանարդ մետր ջուր էլ Սեւան է լցվել ստորերկրյա հոսքի միջոցով: Փոխարենը՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 195 միլիոն 757 հազար խորանարդ մետր ջուր: