Դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը
ՀասարակությունԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրել երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այս մասին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։
Հարցին՝ արդյոք բողոքարկելո՞ւ են առաջին դատարանի որոշումը, պաշտպանը պատասխանեց. «Պարտադիր»:
Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Հոկտեմբերի 6–ին գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր: Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։