Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ» Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» «Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը մի շարք նախաձեռնություններ կիրականացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք աշխատելու ենք նաև Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանցի հետ՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար: Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն՝ մենք Հայաստանում կկազմակերպենք տնտեսական ֆորում Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծ հպարտություն է զգում՝ միջազգային կարևոր հանդիպման հարթակ լինելու համար: «Հայ ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների հյուրընկալ ավանդույթների նկատմամբ: Մենք գրկաբաց ընդունել ենք տարբեր մայրցամաքներից ժամանած երկրների ներկայացուցիչների: Հայաստանի երիտասարդությունը իր խանդավառությամբ, ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով ներգրավվեց միջոցառումներին: Ես կցանկանայի հիշատակել նաև այն տխրության պահերը, որ մենք ապրեցինք Շառլ Ազնավուրի՝ մեզանից հեռանալու պատճառով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար: Մենք մեր հիշողության մեջ վառ կպահենք այն լավ օրերն ու պահերը, որոնք ապրեցինք Երևանի սրտում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում»,- ընդգծեց նա:

ՀՀ ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ պետությունների ղեկավարների զգալի թվով մասնակցությունը երևանյան գագաթնաժողովի աշխատանքներին: «Շատ ուրախ եմ հատկապես մեր մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար, որ ունեցանք այս ընթացքում: Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որոնք մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար: Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տղամարդկանց և կանանց միջև հավասար իրավունքներ, կրթություն ու լեզվամշակութային բազմազանություն: Այն խթանում է համերաշխության սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակություններ կառուցելու համար: Այս ամենը միասին կազմում են «Ապրել միասին»- կարգախոսի հիմքը, որին մենք սերտորեն կապված ենք, և որը պետք է պահպանվի և ամրապնդվի»,-  նշեց Մնացականյանը:

Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ  84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

 

«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան ՋհանյանԴասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանԾերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանՀիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ ԳևորգյանՄեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն