ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքին զայրացրել է Գլենդելում փողոցի անվանակոչումն Արցախ
ՀասարակությունԱդրբեջանական սփյուռքի կազմակերպությունները բողոքի նամակներ և խնդրագիր են տարածել ամերիկյան Գլենդել քաղաքում Մերիլենդ պողոտան Արցախ անվանակոչելու պատճառով:
«Անվանափոխությունը հակասում է ամերիկացի ժողովրդի շահերին, որի համար ժողովրդավարության և բազմամշակութայնության սկզբունքները հիմնարար են հանդիսանում: Սենատոր Էնթոնի Պորտանտինոյի մասնակցությունը միջոցառմանը անհարգանքի դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների նամակում:
Հիշեցնենք, որ Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս անվանափոխվել է Արցախ, և նախատեսվում է այն վերածել զբոսաշրջային կենտրոնի: