Lufthansa-ի օդանավն օդաչուների խցիկում ծխի տարածման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Ժնևում
ՀասարակությունԳերմանական Lufthansa ավիափոխադրողի ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ժնևում` օդաչուների խցիկում ծխի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով շվեյցարական հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ օդանավն իրականացնում էր Մյունխեն-Ժնև երթուղով չվերթը: Այրվածի հոտը խցիկում սկսել է տարածվել, երբ օդանավը մոտանալիս է եղել շվեյցարական քաղաքին: Ինչպես նշել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, նման իրավիճակում գործարկվում է անհապաղ արձագանքման հատուկ սխեման՝ օդանավին թույլատրել են արագ իջնել և վայրէջք կատարել:
Օդանավում 42 ուղևոր է գտնվել, նրանցից ոչ ոք չի տուժել, բոլորին սրահից դուրս են բերել արտակարգ տարհանման համար նախատեսված դռնով: