Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Ջիբրալթարին (տեսանյութ)
ՍպորտԱզգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականն այսօր մրցեց Ջիբրալթարի ընտրանու հետ:
Հանդիպումը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Առաջին խաղակեսում մեր ընտրանու առավելությունն այդքան էլ մեծ չէր: Երկրորդ կեսի սկզբում մրցակիցը կարողացավ դառնալ գոլի հեղինակ:
50-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Չիպոլինան:
Բաց թողած գոլից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մեծացրեց ճնշումը և ուներ մի քանի իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ հարվածները կամ շեղ էին ընթանում կամ հիանալի էր խաղում Ջիբրալթարի դարպասապահը:
Չնայած ահռելի ճնշմանը մեր ընտրանին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ և պարտվեց 0:1 հաշվով:
Հայաստանի հավաքականը խմբային փուլում մնում է 3 միավորով: Այդքան են վաստակել նաև Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները:
Մակեդոնիան իր ակտիվում ունի 6 միավոր: