Մոդրիչը նշել է, թե որ ֆուտբոլիստն է արժանի «Ոսկե գնդակին»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն արժանի է «Ոսկե գնդակ» ստանալուն:
«Կարծում եմ, որ Գրիզմանը միակ ֆրանսիացին է, ով արժանի է «Ոսկե գնդակին»: Նա անհավանական տարի է անցկացրել: Այո, կա նաև Մբապե և Վարան, սակայն ես «Ոսկե գնդակը» կտայի հենց Գրիզմանին»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքն է մեջբերում Goal-ը:
Նշենք, որ ԱԱ-2018-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ընտրանին: