Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ տոնած խոշոր հաշվով հաղթանակը նվիրեց երկրպագուներին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրում է երկրպագուներին՝ ի նշան շնորհակալության:
«Մի քիչ ջղայնացած էինք Ջիբրալթարի դեմ խաղից հետո: Հավաքվենք և փորձեցինք ցույց տալ, որ մենք ֆուտբոլ խաղալ գիտենք, որ այդ պարտությունը ինչ-որ տեղ պատահականություն էր, ինչ-որ տեղ՝ ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Կիսապաշտպանը փաստեց, որ այս հաղթանակը երկրպագուներին է, քանի որ նրանք ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների կողքին են:
Ղազարյանը շեշտեց, որ ինքը խփած գոլից հետո հատուկ է մոտեցել մարզադաշտում կախված Արայիկ Խանդոյանի նկարին և խոնարվել, այդ կերպ իր հարգանքի տուրքը մատուցելով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: