Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Հասարակություն
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:
 
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու և զարգացնելու է սերտ համագործակցությունը Երևանի և Փարիզի միջև:
 
«Ինձ համար մեծ պատիվ է Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին արտերկրյա այցը կատարել հենց Փարիզ: Խորհրդանշելով Փարիզի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևորությունը, երկու քաղաքների համագործակցության ամրությունը և խորությունը, ինչպես նաև հավաստելով բարեկամական կապերի ավանդույթները պահպանելու, շարունակելու և զարգացնելու իմ հանձնառությունը, առանձնակի հպարտ և ուրախ եմ, որ այցս կայանում է երկու քաղաքների համագործակցության այսպիսի գեղեցիկ իրադարձության առիթով, որը մարմնավորում է մեր բոլորիս ապագան, երիտասարդությունը, նորարարությունը թվային և նոր տեխնոլոգիաներում:
 
Անցած շաբաթ Երևանը ընդունում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի շնորհիվ իր վրա սևեռել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր 2800-ամյա մայրաքաղաքը պատվով հյուրընկալեց գագաթաժողովը՝ իր հազարամյա պատմության էջերը հարստացնելով ևս մեկ բացառիկ ու գեղեցիկ իրադարձությամբ: Ամբողջ շաբաթվա ընթացքում Երևանում ֆրանկոֆոնիայի տոն էր, մեր քաղաքը խոսում, լսում և ապրում էր ֆրանսերենով»,- նշել է Երևանի քաղաքապետը:
 
Կարևորելով Փարիզում «Թումո» կենտրոնի գործունեությունը՝ Հայկ Մարությանը նկատել է, որ այն թվային աշխարհում ինքնադրսևորվելու և կայանալու հրաշալի հնարավորություն է պատանիների համար:
 
«Իմ պարտքը համարեցի անպայման ներկա գտնվել Փարիզում «Թումոյի» պատանիների համար առաջին թվային ստեղծագործությունների դպրոցի բացմանը, քանի որ այն Երևանի ներդրումն է Փարիզում, Երևանի և հայկական ստեղծագործ մտքի ապրանքանիշի ներկայությունն է Փարիզում: Հարգելի քաղաքապետ, Անն Իդալգո, այս կապակցությամբ իմ հատուկ և խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ձեզ, որ ուղիղ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելելով Երևանի «Թումո», խորապես տպավորված և ոգևորված լինելով, ոգեշնչվելով Ձեր տեսածով, հանձնառություն վերցրեցիք նման դպրոց բացել նաև Փարիզում և այն իրականություն դարձրեցիք այսքան կարճ ժամկետում:
 
Դուք դրանով հնարավորություն տվեցիք պատանիներին՝ ինքնադրսևորվելու և կայանալու թվային աշխարհում՝ նաև նպաստելով Երևանի և հայկականի արժևորմանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Այս պահին հուզված եմ և ուզում եմ մի փոքր շեղում անել այս տեքստից: Պապս եղել է ֆրանսերենի շատ մեծ գիտակ, հմուտ թարգմանիչ, թարգմանել է Բալզակ, Ռոմեն Ռոլան և, ցավոք սրտի, այն ժամանակ չէր կարող այցելել Փարիզ, որովհետև արգելված էր դա, և հետաքրքիրն այն է, որ իր պատմվածքներում շատ հաճախ նաև նկարագրում էր Փարիզը: Այսօր ես համոզված եմ, որ նա իմ աչքերով տեսնում է Փարիզը, այս հրաշք քաղաքը՝ հրաշք մարդկանցով, հրաշք ճարտարապետությամբ և մշակույթով: Նաև ուզում եմ բացատրել իմ երջանկությունը: Պետք է նշեմ, որ իմ երեխան նույնպես Երևանում այցելում է «Թումո» կենտրոն և ես գիտեմ ՝ որքան օգուտ է դա նրան և որքան երջանիկ է նա այնտեղ: Ու ես իսկապես ուրախ եմ, որ այսուհետ Փարիզի երեխաները զգալու են նույն երջանկությունը»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
 
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր ելույթում նշել է, որ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ծանոթանալով «Թումո» կենտրոնի գործունեությանը՝ հաստատապես համոզվել է, որ Փարիզին ևս անհրաժեշտ է նման կենտրոն, որը հայ-ֆրանսիական բազմակողմ համագործակցության ևս մեկ խորհրդանիշ էր դառնալու:
 
Կան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»