Արթուր Գևորգյանը վստահ չէ, որ արդար ընտրություններ անցկացնելու պարագայում ինքը կընտրվի...
ԲլոգՄիսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում դժգոհությունները շարունակվում են և այսօր բռնցքամարտի մի շարք մարզիկներ ու մարզիչներ հավաքվել էին Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի մոտ կրկին իրենց մտահոգող խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
Սրան ի պատասխան բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արթուր Գևորգյանը ասում է, որ նման բողոքի ակցիաները ուղղորդված են: Գևորգյանը նման հայտարարություն է անում փոխանակ փորձի հասկանալ ինչ խնդիրներ կան և ինչի դեմ են բողոքում մարզիկներն ու մարզիչները: Սա ակնհայտ պաշտպանվելու միջոց է մեղադրել ուրիշին, քանի որ, եթե Գևորգյանը այդքան վստահ է իր արդար ընտրվելու մեջ կարող է մեկ անգամ ևս ընտրվել, բայց այս անգամ արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: Միայն այդ ընտրությունների անցկացման պարագայում կերևա թե ում են ուզում տեսնել բռնցքամարտի ներկայացուցիչները ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Արթուր Գևորգյանը վստահ չէ, որ արդար ընտրություններ անցկացնելու պարագայում ինքը կընտրվի, դրա համար էլ հիմա փրփուրներից է կախվել և որպեսզ ինքնապաշտպանության միջոց, փորձում է մեղադրել այլոց ի թիվս Գագիկ Ծառուկյանի:
Եվ սա այն պարագայում երբ բոլորը գիտեն, թե Ծառուկյանը ինչ մեծ ներդրում ունի Հայաստանում սպորտի զարգացման մեջ և որ Ծառուկյանն ինքն է առաջին հերթին պահանջել բոլորից արդար և անկողմնակալ վերաբերմունք սպորտում: Եվ հիմա առանց որևէ հիմքի մեղադրել Ծառուկյանին ինչ որ բաներ հրահրելու մեջ, ուղղակի խելամիտ չէ:
Արթուր Գևորգյանին կարելի է ուղղակի խորհուրդ տալ փորձի հասկանալ ուր է թերացել, որ իր գլխավորած ֆեդերացիայոսւմ նման բողոքի ալիք է բարձրացել: