Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Հակոբ Հակոբյան. «Արցախում գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում»

Հասարակություն

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դեռևս այս տարվա ապրիլին մի որոշում է ընդունել, ըստ որի՝ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը բոլոր գազ օգտագործողների հետ պետք է մինչև դեկտեմբեր նոր պայմանագրեր կնքի: Այս մասին Orer.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ ահազանգելով նաև այն մտահոգությունների մասին, որոնք, ըստ նրա, առկա են որոշման ենթատեքստում:

«Նոր պայմանագրով սահմանվում է, որ մեկ գազօգտագործող սարքի դեպքում բնակիչներից պետք է գանձվի է 2270, երկու գազօգտագործող սարքի դեպքում` 4540, երեք և ավելի գազօգտագործող սարքի դեպքում` 6810 դրամ: Այդ գումարները, ըստ էության, գանձում է մասնավոր հիմնարկությունը, այս պարագայում՝ «Արցախգազ»–ը: Բացի այդ՝ այսպես, թե այնպես, գազի գինը բարձր է, և սա լրացուցիչ բեռ է քաղաքացիների համար: Մտավախություն կա, որ վաղը կամ մյուս օրն այս միտումը կարող է տարածվել էլեկտրաէներգիայի և ջրի վրա: Սա անընդունելի է: Այս որոշումը բավականին մեծ արձագանք է ստացել մեր համաքաղաքացիների կողմից, նրանք ևս դեմ են»,–ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ որոշման վերանայման պահանջով բաց նամակ են հղել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

«Կարծում ենք, որ գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում, ինչի մասին պետք է քաղաքացիներն իրազեկված լինեն: Հասկանալի է, որ շատ շատերը ստորագրելուց առաջ անգամ չեն կարդում այդ պայմանագիրը»,–ասաց նա: 

Հարցին, թե վերոնշյալ սահմանված գների մասով նախկինում ցածր շեմ եղե՞լ է, թե՞ սա ընդհանրապես նոր որոշում է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախկինում ընդհանրապես նման կարգ չի գործել:

«Սա նոր է: Հիմնավորում են, թե դա միայն անվտանգության համար է: Այդ առումով ասեմ հետևյալը. մենք նույնպես կարծում ենք, և միանշանակ է, որ գազի սպառումը մեր բնակչության համար պետք է անվտանգ լինի, սակայն այդ անվտանգության համար ոչ թե պետք է բնակիչը վճարի, այլ գազ վաճառող ընկերությունը: Վերջիվերջո, մենք գազի դիմաց վճարում ենք: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե անվտանգության ապահովումն ինչո՞ւ չի կազմակերպվում արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով: Այդ պարագայում գոնե բնակիչների համար ընդունելի կլինեն վերոնշյալ սահմանված գումարները, քանի որ դրանք կուղղվեն ոչ թե մասնավոր ընկերությանը, այլ՝ պետբյուջե»,–ասաց նա:

Հակոբ Հակոբյանը շեշտեց, որ յուրաքանչյուր ընտանիք, բնական է, որ մեկ գազօգտագործող սարքով չի սահմանափակվում և օգտագործում է երկու կամ երեք սարք:

«Հիմա, փաստորեն, դրանց համար լրացուցիչ գումար են տալու, որը բեռ է: Վերջիվերջո, տարեկան գրեթե 7000 դրամը փոքր գումար չէ: Ընտանիքներ կլինեն, որոնց համար դա մեկ ամսվա հացի գումար է: Ինչքանո՞վ է նպատակահարմար առանց այդ էլ առկա սոցիալական բեռի պայմաններում նման որոշում կայացնել: Բնակչությունը, որն ամեն րոպե սպասում է աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացմանը, հիմա էլ այդ ֆոնին 

պարտավոր է վճարել գազի սարքերի սպասարկման համար: Իսկ ինչո՞ւ պարտավոր չենք վճարել ջրի յուրաքանչյուր ծորակի կամ յուրաքանչյուր վարդակի համար»,– հեգնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության պետական նախարարին ուղղված բաց նամակին ու արձագանքին, Հակոբ Հակոբյանը նշեց. «Չնայած որ այս որոշումը մեծ քննարկումների տեղիք տվեց, և բոլորը համակարծիք են, որ սա թալանի մի ձև է, սակայն մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել թե՛ պետնախարարից, թե՛ որևէ այլ իրավասու մարմնից: Կարծում ենք, որ հարցը լռության մատնելը ճիշտ տարբերակ չէ: Եվս մեկ անգամ պետք է փորձենք դիմել տարբեր ատյանների, որպեսզի հարցը բարձրանա և դրան որևիցե լուծում տրվի»:

Նա բերեց նաև Արցախում մենաշնորհային դիրք զբաղեցնող «Ղարաբաղ տելեկոմի» օրինակն ու նշեց. «Մենք մտավախություն ունենք, որ այսպիսի կարևորագույն ոլորտները մասնավորեցնելով՝ բնակիչներին թելադրում են այն պայմանները, որոնք ավելի ձեռնտու են մասնավոր ընկերություններին: Այստեղ կարևորում ենք իշխանությունների և մասնավորապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի դերակատարությունը: Այն պետք է ավելի ակտիվ պաշտպանի ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ ժողովրդի շահերը»,–եզրափակեց նա:

Հեղինակ՝ Աննա Բադալյան

Ամեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելու