Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»

Սևան քաղաքն այսուհետ կսպասարկի նորակառույց բարձրակարգ հիվանդանոց

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, բժշկական հաստատության բացման խոսքում Արսեն Թորոսյանը մեծապես կարևորել է մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտել, որ նորակառույց բարձրակարգ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:


 
«Ուրախ եմ, որ հետայսու առողջապահական ամենատարբեր հարցերի դեպքում սևանցիներն այլևս շենքային պայմանների ու տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով չեն խուսափի հենց հայրենի քաղաքում բուժում ստանալուց ու հնարավորություն կունենան սպասարկվել բազմապրոֆիլ ու ժամանակակից հիվանդանոցում: Մասնագետների վերապատրաստման միջոցով փորձ է արվել նոր որակ հաղորդել նաեւ մասնագիտական սպասարկմանը: Մեզ համար գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում եւ մարզերում, ու, հուսանք` սա մեր ամենալուրջ արդյունքներից մեկը կլինի»,-հայտարարել է Թորոսյանը:
 
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրագործման ողջ ընթացքում ներդրված ջանքերի համար` թե Համաշխարհային բանկի, թե ԾԻԳ-ի, թե առողջապահության նախարարության նախկին ու այժմյան ներկայացուցիչներին: «Համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում մենք հայտարարելու ենք նաեւ Վանաձորի ու Արտաշատի նոր բուժկենտրոնների բացման մասին: Ընթացքում են եւս մի շարք քաղաքներում նոր բուժկենտրոնների կառուցման աշխատանքները»,-շեշտել է Թորոսյանը:
 
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր հերթին շեշտել է, որ սա Համաշխարհային բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում կառուցվող երրորդ բժշկական կենտրոնն է` Գավառից ու Ճամբարակից հետո: «Ես հպարտ եմ այն աջակցության համար, որի շնորհիվ Գեղարքունիքի բնակիչները 2000թ.-ից սկսած Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի շրջանակներում ունեցել են 21 գյուղական ամբուլատորիա` կառուցված, վերանորոգված եւ հագեցած: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության, մարզպետերի, համայնքապետերի հետ` առավելագույնի հասցնելու Հայաստանի հպարտ մարդկային կապիտալում ներդրումների արդյունքները»,-շեշտել է Բոսութղոն:


ՀԲ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում` ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի կողմից Սևանի նոր բուժկենտրոնի կառուցումը մեկնարկել է 2016թ. օգոստոսի 3-ին, ավարտին հասցվել այս սեպտեմբերի սկզբին: Սա 32 մահճակալանոց բազմապրոֆիլ հիվանդանոց է` թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնար բաժանմունքներով և ծառայություններով: Նոր կենտրոնն ունի նաև ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սար­­քա­վո­րումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտ­րա­­­ձայնային հետա­զոտ­ման սարք, վիրա­սրա­հի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազ­մա­ֆունկցիոնալ վիրահա­տա­կան սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհես­­տա­կան օդափոխության սարք, անզգայացման սարք, դե­ֆիբրիլյատոր, ժամանակակից լա­բո­րա­տոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է:
 
ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վար­կա­յին ծրագրով Սևանի ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 275,7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության միջոց­նե­րից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1 մլրդ 20.6 մլն դրամ (80%):
 
Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 47մլն դրամ,     
- Մասնաշենքի կառուցում` 895.5 մլն դրամ,
- Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում,
անձ­նա­կազ­մի ուսուցում` 275.5 մլն դրամ,            
-  Բժշկական կահույքի մատակարարում` 57.7 մլն դրամ:
 
Սևանում նոր արդիականացված ԲԿ ունենալու ծրագիրը կառավարությունը հաստատել է 2006-ին ընդունված, 2015-ին փոփոխված որոշմամբ, ըստ որի` Սևանի հիվանդանոցը և Սևանի պոլիկլինիկան միացվում են` դառնալով Սևանի ԲԿ` 60-ի փոխարեն 32 մահճակալով: Սևանի նոր ԲԿ-ի ստեղծման արդյունքում նախկին հիվանդանոցի շենքն ազատվել է և սեփականության իրավունքով տրամադրվել ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:   

Սևանի բուժկենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնա­կմախ­քով, բարձր սեյսմակայունությամբ, հիվանդանոցաշինության միջազ­գա­յին չա­փա­նիշ­ե­րին համապատասխանող կառույց է: Դրան կից կառուցվել է կաթ­սայատուն և էլեկտրաենթակայան, ջրամբար՝ 150 խորանարդ մետր տարողությամբ: Ապահովված են դիզելային գեներատոր, ինժեներական բոլոր ներքին ենթա­կա­ռուց­վածք­ները (տաք և սառը ջրա­մա­տա­կա­րարման, էլեկտրասնուցման ու ջեռուց­ման), մոնտաժ­վել են բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրա­կան ազդա­կան­չի, հակա­­հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ­չա­յին ու հեռախոսա­կապի ներքին ցան­­ցերը: Կենտ­րոնի արտաքին տարածքը բարեկարգվել է` ասֆալ­տա­պա­տում, ար­տա­քին լուսավորություն, ցան­կա­պատում:

«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա ՍողոմոնյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՕրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա Սողոմոնյան