«Բավարիայի» սև շրջանն ավարտվել է. Խամես Ռոդրիգես
Սպորտ«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.
«Մրցաշրջանը երկար է, և անհաջող շրջաններն անխուսափելի են: Լինում են ինչպես անհաջող, այնպես էլ լավ խաղեր: Հիմա մեր սև շրջանն ավարտվել է: Մեզ լավ խաղեր են սպասվում:
Հույս ունեմ՝ «Վոլֆսբուրգի» նկատմամբ տոնած հաղթանակը կօգնի առաջիկա խաղերին ավելի մեծ ոգևորությամբ մասնակցել»,- Խամեսի խոսքը մեջբերել է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումից առաջ «Բավարիան» Բունդեսլիգայում 2 պարտություն է կրել և 1 ոչ-ոքի գրանցել: Այժմ մյունխենյան թիմն ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով: