Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Նիկոլ Փաշինյանն այցելել է Լիբանանի Հայկազյան համալսարան և Զմմառի պատրիարքական միաբանություն

Հասարակություն

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 21-ին այցելել է Բեյրութում գործող հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հայկազյան համալսարանում, որտեղ հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամների և Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության ոլորտում կապերի խորացմանը, հայկական ինքնության և մասնավորապես, հայոց լեզվի պահպանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանում գործող հայկական կրթօջախների կողմից ազգային ինքնության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքը և այդ համատեքստում ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությունը:

Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել Հայկազյան համալսարանում, ծանոթացել հայկական կրթօջախի գործունեությանը և ծրագրերին, նաև զրուցել ուսանողների հետ: Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը նաև գրառում է կատարել Հայկազյան համալսարանի Պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանությունն էր, որտեղ նրան դիմավորել են Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը և Զմմառի վանքի փոխմեծավոր Անդոն Վարդապետ Նորատունկյանը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների կողմից մատուռում տրված ողջույնի աղոթքին, մոմավառություն կատարել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, շրջայց կատարել թանգարանում, մատենադարանում և գինետանը, ծանոթացել Զմմառի հայ միաբանության գործունեությանը:

Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը նշել է, որ մեծ պատիվ և հպարտություն է հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին և նրա գլխավորած պատվիրակությանը Զմմառի միաբանությունում: Նրա խոսքով` այսօր համայն հայությունը ուրախ է տեսնելու Հայաստանի հզորացումը և համախմբվել է հայրենիքում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է ավելի քան 270-ամյա պատմություն ունեցող Զմմառի միաբանության առաքելությունը, դերակատարությունն ու գործունեությունը: Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը Զմմառի պատրիարքական միաբանության անունից Նիկոլ Փաշինյանին նվիրել է Տիրամոր պատկերով նկար:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Շատ հուզիչ առիթ է ինձ համար, որովհետև առաջին անգամ եմ գտնվում Հայ Կաթողիկե եկեղեցում և այսպիսի միջավայրում: Սա ինձ համար հիշարժան այցելություն է, որն անընդհատ կուղեկցի ինձ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենանք բաժանարար գծեր: Մենք մեկ ազգ ենք, գալիս ենք նույն տեղից և ձգտում ենք դեպի նույն տեղը, ունենք ընդհանուր երազանքներ, որոնց կենտրոնում Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկի` Զմմառի գործունեությունը պատմամշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

 

Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ