Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է տոնական Երևանում
Հասարակություն2800-ամյա Երևանի տոնական օրը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետը շրջել է տոնական Երևանում, հետևել տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումների ընթացքին: Քաղաքապետը շնորհավորել է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին տոնի առթիվ, մաղթել բարձր տրամադրություն և լուսանկարվել նրանց հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տոնախմբության մասնակից երևանցիներն իրենց հերթին շնորհավորել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու և Երևանի օրվա առթիվ ու հույս հայտնել, որ առաջիկա տարիներին իրականություն են դառնալու իրենց բոլոր սպասելիքները: