Գարեգին Բաղրամյանը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին
ՏնտեսությունՀոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, hոգաբարձուների խորհրդի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, նիստի ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն է ընտրվել Կարեն Ասատրյանը:
Նիստի ավարտից հետո հիմնադրամի աշխատակազմին ներկայացնելով նոր տնօրենին՝ Գարեգին Բաղրամյանը կարևորել է համակարգված աշխատանքը, որը կնպաստի հիմնադրամի հետագա գործունեությանն ու զարգացմանը:
Կարեն Ասատրյանը նշել է, որ ծանոթ է էներգետիկայի ոլորտին և հիմնադրամի աշխատանքներին, և կգործադրի առավելագույն ջանքերը՝ ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2018թ. նոյեմբերի 14-16-ին կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին, և նշել, որ անհրաժեշտ է աշխատել ամենօրյա ռեժիմով՝ ներդրումների ներգրավման և հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար:
Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի ընթացքում ներդրողներին կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նաև արևային էներգիայի 5 կայանների փաթեթները: