Աճուրդի կազմակերպիչ Մարտին Նոլանն ավելի քան 9 ամիս համակարգել է Մերիլին Մոնրոյի նամակների արխիվը։ Դերասանուհին մահից առաջ իր նամակները կտակել է Լի Ստրասբերգին՝ դերասանական վարպետության իր հայտնի ուսուցչին։ Վերջինս էլ արխիվը փոխանցել է իր ընկերոջը, ում անունը չի հրապարակվում, և այդ մարդու ընտանիքը երկար տարիներ պահել է այն իր տանը, գրում է filmpro.ru-ն։
Արխիվում հիմնականում նամակներ են, որոնք Մերիլին Մոնրոյին գրել են նրան սիրահարված տղամարդիկ։ Նրանց թվում են Ջո ԴիՄաջիոն՝ հայտնի բեյսբոլիստը, ում հետ ամուսնությունը տևել է մոտ 1 տարի։ Արխիվում կան նաև Արթուր Միլերի, Քլարկ Գեյբլի, Քերի Գրանտի և այլոց նամակներ, ովքեր ծանոթ են եղել Մոնրոյի հետ։
Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ վերջին շրջանում Մոնրոյի ժառանգության արժեքը բարձրացել է, քանի որ նրանով հետաքրքրվում են եվրոպացիներն ու ասիացիները։