ՌԴ նախագահի խորհրդականը գրեթե անսահմանափակ է համարում ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ համագործակցության ներուժը
ՏնտեսությունՀայաստանն իրեն գտել է Եվրասիական տնտեսական միությունում, և այդտեղ Հայաստանի հետ համագործակցության ներուժը գրեթե անսահմանափակ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը:
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանն իրեն գտավ ԵԱՏՄ-ում: Տնտեսությունը դինամիկ զարգանում է, և բազմաթիվ տաղանդավոր անձինք ցանկանում են աշխատել ԵԱՏՄ շուկայում: Այն գիտատեխնիկական ներուժը, որը Հայաստանում պահպանվել է, օգնում է ռուս գործընկերներին վերականգնել արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա»,- ընդգծեց նա:
Սերգեյ Գլազևը նշեց, որ Հայաստանի համար ԵԱՏՄ շուկան հասկանալի է ու ըմբռնելի, և համագործակցության ներուժը գրեթե անսահմանափակ է: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանն իրեն հարմարավետ կզգա ԵԱՏՄ-ում:
Նա նաև նկատեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: