Ընկերոջը փրկելու համար 8-ամյա տղան գիրք է գրել և գրքի վաճառքից մեկ միլիոն դոլար վաստակել (լուսանկար, տեսանյութ)
TV
Դիլանը երկար ժամանակ մտածում էր, թե ինչ անել ընկերոջը փրկելու համար և ի վերջո գտավ ելքը։ Տղան ինքնուրույն գրեց ու նկարազարդեց մի գիրք, որն անվանեց «Շոկոլադե սալիկ», ինչից հետո հայտարարեց, որ պատրաստ է վաճառել գրքի օրինակները բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հիվանդ երեխայի ճակատագրի հանդեպ։ Ո՞ր սրտացավ մարդն անտարբեր կգտնվի նման դեպքում։ Հարյուրավոր ամերիկացիներ սկսեցին միջոցներ փոխանցել հատուկ ստեղծված դրամական հաշվին և փոխարանը ստացան Դիլանի խզբզոցները, որոնք արվել էին շատ վեհ նպատակի, այն է՝ ընկերոջը փրկելու համար։
Ներկա պահին Դիլանին հաջողվել է հավաքել մոտ 900 հազար դոլար։ Հարցազրույցներից մեկում փոքրիկ գրողն ասել է.
Ես շատ եմ անհանգստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր տարածել են մեր պատմությունը, և այն հայտնի է դարձել ողջ աշխարհին։