Արտյոմ Մխոյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել
ՀասարակությունՀոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, համաձայն սահմանված կարգի, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից էր դատապարտյալ որդուն իրենց բնակության վայրին ավելի մոտ ՔԿՀ տեղափոխելու խնդրանքը՝ ելնելով ընտանիքում առկա սոցիալական խնդիրներից: Ծառայության պետը հանձնարարեց խնդիրն ուսումնասիրել և որևէ խոչընդոտ չլինելու դեպքում աջակցել: Մեկ այլ քաղաքացու դիմումը վերաբերում էր դատապարտյալ որդու համար լրացուցիչ բժշկական օգնություն կազմակերպելուն: Այս հարցի շուրջ ևս տրվեց համապատասխան հանձնարարական:
Դիմեցին նաև Ծառայության նախկին աշխատակիցներից Ծառայությունում վերականգնվելու խնդրանքով: Ծառայության պետը այս հարցում ևս տվեց հանձնարարականներ հանգամանորեն ուսումնասիրել աշխատանքից ազատման պատճառները, բացի այդ՝ ներկայացրեց վերականգնվելու հնարավոր իրավական տարբերակները:
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին՝ իրենց ընդունելու, լսելու և ընդառաջելու համար: