Վանաձոր-Ալավերդի և Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի համար սահմանվել են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղիներ
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Վանաձոր-
Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: