Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԼեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճել:
Մինչև 20 տարեկանների պայքարում Արսեն Մարտիրոսյանը տղամարդկանց 105 կգ քաշային կարգում պոկեց 165 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 366 կգ արդյունքով գրավեց երրորդ հորիզոնականը:
Ավելի վաղ՝ Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ20 առաջնության 90+ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 137 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: