Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք
ՀասարակությունՆռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։
Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։
«Ազատության» թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ միջին տարիքի մարդ, նռնակով զինված, մուտք է գործել Կառավարության շենք ու սպառնացել այդ պայթեցնել։ Ոստիկանները արագորեն վնասազերծել են նրան և տեղափոխել ԱԱԾ։
Տիգրան Ավինյանը հայտնել է նաև, որ քաղաքացին սոցիալական խնդիրներ է ունեցել, սական կոնկրետ ինչ պահանջներ է ունեցել՝ հայտնի չէ։
Նախնական տեղեկություններով՝ վնասվածք ստացած որևէ քաղաքացի չկա։
Վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը հայտնել է, որ շքնի ներսում ամեն ինչ հանգիստ է, նույնիսկ տեղյակ չեն էլ եղել դեպքի մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս դեպքի վերաբերյալ ոչինչ չի հայտնել։
Դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։