Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»


Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելը քրեորեն պատժելի է. հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ

Հասարակություն

Հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ:

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում տարվում են գործընկերների նկատմամբ հարգանքի ու նրանց հետ համագործակցության սկզբունքներով: Հրապարակային հայտարարություններն էլ կազմվում են այնպես, որ նույնանման իրավիճակների համար ունենան կանխարգելիչ նշանակություն:

Հենց այս հիմնարար սկզբունքներից ելնելով էլ կազմվել և տարածվել է հոկտեմբերի 26-ի հայտարարությունը: Դա է նաև պատճառը, որ հայտարարության տեքստում չի նշվել կոնկրետ հաստատության անվանում կամ անհատականացնող այլ տվյալ:

Այնուամենայնիվ, սույն հայտարարությամբ ստիպված ենք արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որը նախկինում կոչվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն այսօր զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի այս անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է ահազանգի հիման վրա ս.թ. հոկտեմբերի 26-ին նշված հոգեբուժական կազմակերպություն կատարված չհայտարարված այցի ընթացքում բացահայտված դեպքը: Հայտնաբերված կոնկրետ անձն առանց հիմքերի, այսինքն՝ անօրինական պահվել է հոգեբուժարանում: Նա կարողացել է այն լքել միայն Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո:

Այս դեպքով Պաշտպանի աշխատակազմում կազմվում է մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որը կներկայացվի Առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ խախտման բնույթով պայմանավորված անհրաժեշտ առաջարկներով:

Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի անօրինական վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանն գտնում է, որ Առողջապահության նախարարությունը նրա համար պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է, ում  լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Հոգեբուժական կազմակերպության տնօրենի հետ այսօրվա կարճ շփումից Պաշտպանի աշխատակազմին ակնհայտ է դարձել, որ այդ դասընթացների ընթացքում նրան պետք է նաև բացատրել՝ ինչ իրավական կարգավիճակ ունի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրենը և ինչ խնդիրներ են դրված այդ հաստատության առջև: Առանձնակի հետևողականությամբ պետք է բացատրել՝ որն է հոգեբուժական կազմակերպությունում մարդուն հոժարակամ կամ հարկադիր բուժման ենթարկելու կարգը, որոնք են այդ մարդու իրավունքները և նրան հոգեբուժարանում օրինական հիմքերով պահելու դեպքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է ցուցաբերել այս հարցում անհրաժեշտ աջակցություն։

Խիստ զգուշացնում ենք, որ նման փորձի կրկնման դեպքում կբարձրացվի հոգեբուժական նշված կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց:

Հոգեբուժական օգնության ոլորտում մարդու իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում, և հոգեբուժական հաստատություններ կատարվող չհայտարարված այցերը շարունակելու են կրել պարբերական բնույթ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

 

Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան